12:10 23.03.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 817 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 017 մարդ, ևս 3-ը՝ մահացել։
Մեկ օրում երկրում կատարվել է 23 553 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 3,47 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 6,64 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 4,45 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 644 112 դեպք, որից 1 604 595 հիվանդ ապաքինվել է, 16 681-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 846 431 մարդ, օրեկան 1 750։
16:30 30.06.2025
Արմեն Ասատրյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ասատրյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Ասատրյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասվում է որոշման մեջ: ...
16:23 30.06.2025
«Բարսելոնայի» դարպասապահը հնարավոր է՝ տեղափոխվի «Մոնակո»«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը հնարավոր է տեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն սկսել են բանակցությունները հնարավոր տրանսֆերի շուրջ: Ֆրանսիական ակումբն այս ամռանն արդեն համաձայնեցրել է Անսու Ֆատիի ու Պոլ Պոգբայի տեղափոխությունները: Հաջորդ թիրախը Տեր Շտեգենն է: Գերմանացի դարպասապահի ապագան շարունակում է անորոշ մնալ Ժոան Գարսիայի տեղափոխությունից հետո: ...
16:19 30.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀունիսի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ։ Հուլիսի 1-ին, 3-5-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կնվազի […] ...
16:14 30.06.2025
«Կրթվելը նորաձև է». ինչի՞ մասին էին շարժման հերթական հանդիպման ելույթներըՍտանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները` ռեպորտաժում: ...
16:03 30.06.2025
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱզգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Կարեւորվել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղությունն ու կայունությունը ...
15:59 30.06.2025
Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում Եվրոպա մայրցամաքի մեծ մասումԱնցյալ շաբաթվա վերջին ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է արձանագրվել Եվրոպա մայրցամաքի մեծ մասում և շատ երկրների իշխանություններ արտակարգ նախազգուշացումներ են տվել, քանի որ ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ և կարող է նոր ռեկորդներ սահմանել ։Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ շաբաթ օրը երկրի հարավ-արևմուտքում գտնվող Էլ Գրանադո քաղաքում ջերմաստիճանը հասել է 46 աստիճան Ցելսիուսի։ Պորտուգալիայի, Իտալիայի […] ...