19:59 23.03.2022
Ձյունն ու բուքը Աշոցքում չի դադարում։ Տեխնիկայի մաքրելուց րոպեներ անց նորից ուժեղ քամին ճամփեզրերին կուտակած ձյունը լցնում է ճանապարհին։ Աշոցքի տարածաշրջանի որոշ հատվածներում ձյան շերտի բարձրությունը հասնում է 4-6 մետրի, իսկ տեսանելիությունը գրեթե զրոյական է։ Ձյան հաստ շերտը շատ հատվածներում կարծրացել է, ինչը բարդացնում է մաքրող տեխնիկաների աշխատանքը։ Սպասարկող ընկերության աշխատակիցները 4-րդ օրն է՝ գիշեր-ցերեկ աշխատում են։
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը ShantNews.am-ի հետ զրույցում նշել է, որ սպասարկող կազմակերպությունները ճանապարհները մաքրելու համար տարբեր տեխնիկա են կիրառում․
«Սաստիկ բուքը դժվարություններ է ստեղծել ձնամաքրման աշխատանքներում, նաև կիրառում ենք էնպիսի տեխնիկա, որը երբևէ ձյան մաքրման աշխատանքներում չի կիրառվել»։
Տրակտորը փորում է կարծրացած շերտը, ճանապարհ է բացում փչող մեքենաների և գրեյդերների համար։ Ձյան հաստ շերտի պատճառով արգելափակված են մնում Աշոցքի տարածաշրջանի ձորի գյուղերը։ Միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհներն աշխատում են պահել երթևեկելի։
Սպաասարկող ընկերությունների և փրկարարների հորդորները ճանապարհ դուրս չգալու մասին շատ վարորդներ անտեսում են։ Մարզի փրկարարական վարչությունը արգելափակման մեջ հայտնված մեքենաների բազմաթիվ ահազանգեր է ստանում։ Շիրակի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ Լևոն Հովսեփյանը ShantNews.am-ին փոխանցել է, որ ձյան տակից դուրս են բերվել տասնյակ բեռնատար ու մարդատար ավտոմեքենաներ, օգնություն է ցուցաբերվել ուղևորներին․
«Գիշերվա տարբեր ժամերի ահազանգեր են լինում բնակիչների կողմից։ Մեր բնակիչներն էլ, գիտեք, գիշերվա որ ժամին ուզենան, դուրս են գալիս, էլ չեն մտածում, թե կարող է ձնաբուք է, չի կարելի երթևեկել․․․»։
Բուքն այս պահին էլ մարզում շարունակվում է, քիչ թե շատ անցանելի է միջպետական M1 ճանապարհը, մաքրող մեքենաների ուղեկցությամբ է հնարավոր միայն մեքենաներին հաղթահարել ճանապարհը։
911 ծառայություն ստացված ահազանգերից մեկի դեպքում էլ փրկարարների մեքենան չի կարողացել հաղթահարել ձյան շերտը, ստիպված են եղել հիվանդին գյուղից ոտքով հասցնել մեքենայի մոտ։
«Մեր փրկարարները մոտ 500 մետր ձեռքով, պատգարակով հիվանդին տեղափոխել են, հասցրել են մեքենա, որպեսզի հիվանդին ժամանակին հասցնեն դիալիզի»,- պատմում է Լևոն Հովսեփյանը։
Մարտ ամսին Շիրակի մարզում նման ծավալի տեղումներ վերջին 25 տարում չէին եղել։ Սպասարկող ընկերությունները ոչ միայն Աշոցքի, նաև մարզի մյուս տարածաշրջանների ճանապարհային ուղղություններով աշխատում են ծանրաբեռնված։ Շարունակվող բքի և տեղումների պատճառով տասնյակ միավորներով տեխնիկան հասցնում է մաքրել միայն գլխավոր ճանապարհները։
17:14 04.07.2025
Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 2-ին օդանավակայանում ձերբակալվել և բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 44-ամյա մի տղամարդ: Նա ապրիլի 30-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և Դատախազությանը: ...
17:09 04.07.2025
Զառիթափ-Նոր Ազնաբերդ-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներՀ-42 /Մ-2/-Զառիթափ-Նոր Ազնաբերդ-ՀՀ սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի 9.5կմ հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով։ Միջին նորոգման շրջանակներում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Կլրացվեն-կհարթեցվեն նաև կողնակները, նորոգված ճանապարհը կգծանշվի, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։ Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
17:02 04.07.2025
Ամեն ինչ կանեմ, որպեսզի Աշխարհի ակումբային առաջնությունն այլևս երբեք չկայանա․ Խավիեր ՏեբասԼա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կրկին քննադատել է Աշխարհի ակումբային առաջնությունը, որն անցկացվում է ԱՄՆ-ում։ «Ամեն ինչ կանեմ, որպեսզի Աշխարհի ակումբային առաջնությունն այլևս երբեք չկայանա։ Այս մրցաշարը լուրջ վնաս է հասցնում ֆուտբոլային օրացույցին», – Տեբասի խոսքերն են մեջբերում իսպանական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնությունում 1/8 եզրափակիչն ավարտվել է, և պայքարը շարունակում է ութ թիմ։ ...
16:58 04.07.2025
Բացահայտվել է Լոռու մարզում կատարված ավազակության դեպքը. 2 անձ կալանավորվել էՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև ՆԳՆ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված պլանավորված և հետևողական աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ 2025 թվականի մարտի 14-ին երկու անձ ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակչուհի Ք.Բ.-ի բնակարան, ատրճանակները պահել են վերջինիս և նրա անչափահաս […] ...
16:54 04.07.2025
Դրախտիկ գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի զենք-զինամթերքըԲնակչության շրջանում պարբերաբար անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը հանձնել ոստիկանություն: Հուլիսի 2-ին Դրախտիկ գյուղի 42-ամյա բնակիչը Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին է բերել որսորդական հրացան, տարբեր տրամաչափերի 144 փամփուշտ, փամփուշտների համար նախատեսված շղթա, պահեստատուփեր, ծխագլանակ։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
16:50 04.07.2025
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանի կալանքի որոշումըՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործարարը կմնա կալանքի տակ։ Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը նախապես վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ վիճարկելով կալանքի որոշումը, սակայն այն մակագրվել էր դատավոր […] ...