21:17 23.03.2022
Բրիտանիայում նշել են առաջին գործարանի գործարկման ամսաթիվը, որը թանկարժեք մետաղներ է կորզելու աղբից։ Հին գաջեթների վերամշակման գործարանը կսկսի գործել 2023 թվականին, հայտնում է CNBC-ն։
Ոսկին և արծաթը հաճախ օգտագործվում են էլեկտրոնային սարքավորումների տպատախտակներում՝ իրենց բարձր հաղորդունակության շնորհիվ: Մետաղները դժվար է արդյունահանել սարքի մասերից, ուստի դրանք հայտնվում են աղբավայրերում՝ հնացած և կոտրված գաջեթների հետ միասին: Բրիտանական դրամահատարանը գտել է միջոց՝ հեշտացնելու թափոններից արժեքավոր նյութեր կորզելը` համագործակցելով կանադական Excir ստարտափի հետ, որը մշակել է քիմիական լուծումներ միկրոսխեմաներից ոսկի և արծաթ հանելու համար: Նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա մի քանի վայրկյանում սենյակային ջերմաստիճանում արդյունահանել բարձր մաքրության մետաղներ։
Թագավորական դրամահատարանը նախատեսում է գործարանի կառուցումը սկսել մինչև մարտի վերջ։ Այն կկարողանա սմարթֆոնների, համակարգիչների և այլ էլեկտրոնիկայի տպատախտակներից կորզել ոսկու, արծաթի, պալադիումի և պղնձի մինչև 99 տոկոսը: Ծրագրերի համաձայն՝ ընկերությունը շաբաթական կվերամշակի 90 տոննա թափոն, այդպիսով աշխատակիցները տարեկան կարդյունահանեն հարյուրավոր կիլոգրամ թանկարժեք մետաղներ։
Գործարանը կգտնվի Հարավային Ուելսում։ Դրամահատարանը ձեռնարկություն ստեղծելու մտադրության մասին հայտարարեց 2021 թվականի աշնանը։ Հոկտեմբերին պետական գործակալությունը պայմանագիր է կնքել Excir-ի հետ։
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...