1200 հարց՝ 630-ի փոխարեն․ նոր կարգավորումներ վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

1200 հարց՝ 630-ի փոխարեն․ նոր կարգավորումներ վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար 

20:06 25.03.2022

Ապրիլի 8-ից վարորդական իրավունքի վկայականի ձեռք բերման համար այսուհետ տեսական  քննության մասնակիցները 630-ի փոխարեն կպատասխանեն 1200 հարցի։ Ոլորտի մասնագետները սա գնահատում են որպես ապագա վարորդների համար ճանապարհային երթևեկության կանոններին հստակ տիրապետելու քայլ։

«Կարիք առաջացավ հարցաշարն ավելացնելու․ դա բխում էր նաև ճանապարհային երթևեկության ոլորտում Եվրոպական միության 2006 թվականի 126 N հրահանգի պահանջից, որին Հայաստանի Հանրապետությունը միացել էր 2018թվականին, որի պատճառով էլ ամբողջությամբ փոխվեց վարորդական վկայականի տրամադրումը, որակավորման քննությունների տրամաբանությունը և ընթացակարգը»,-ShantNews.am-ի հետ զրույցում նշել է ՃՈ իրավաբանական բաժնի պետ Հայկ Վարդանյանը։

 

Մինչև գործնականի հասնելը, պետք է յուրացնել  տեսականը՝ բաղկացած 1200 հարցի։ Ճանապարհային ոստիկանության կայքում հարցերը տեղադրված են, շատերն առանց ավտոդպրոց հաճախելու հարցերն անգիր են անում, պատասխանում ու տեսականի համար գերազանց ստանում, որն արդեն գործնականի պարագայում քիչ բան ասող է դառնում։

«Այդ պահին տեսողական հիշողությունն է զարգանում, արագ պատասխանում են հետագայում արդեն բուն երթևեկության մեջ վարելիս դժվարանում են, իսկ այս պարագայում տեսնում են ավելի շատ նկարներ տարբեր ռակուրսներից, ավելի հասկանալի են լինում, թե որ մեքենան, որին պետք է զիջի կամ որն ունի առավելություններ»,- նշում է տեսականի դասընթացավար Արմեն Պողոսյանը։

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների խաչմերուկներում անցնելու հերթականություն, ճանապարհային նշաններին վերաբերող հարցեր։ Տեսականի ավելացված 500-ից ավելի հարցերն այս շրջանակից են ։Տեսականից գործնական քննության անցնելու փոքրիկ վիճակագրությունը հետևյալ պատկերն է արտացոլում՝  20 ուսանողից 19-ին հաջողվում է տեսական հարցաշարը դրական ստանալ, իսկ գործնական քննություն հանձնող 4 ուսանողից միայն մեկին է հաջողվում վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել ։

Ապրիլի 1-ից մեկ գործողություն կրճատվել է վարորդների համար։ Տրանսպորտային միջոցի գույքահարկի կամ այլ հարկային պարտավորությունների համար համայնքապետարանից զրոյական փաստաթուղթ վերցնելու պահանջը հանվել է։ Ճանապարհային ոստիկանությունում նոր կարգավորում է մշակվել, բացառելով փաստաթղթային վարչարարությունը, որին  կարող են ծանոթանալ էլեկտրոնային համակարգի միջոցով՝ առցանց։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP