14:14 25.03.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Էրդողան-Մակրոն հանդիպումը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, փոխանցում է Ermenihaber-ը։
Ելիսեյան պալատի հաղորդմամբ՝ Էրդողանն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։ Թուրքիայի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Մակրոնը հայտնել է իր երկրի վճռականությունը՝ Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի միջև ճգնաժամի մշտական քաղաքական լուծում գտնելու հարցում։
Բացի դրանից՝ Մակրոնը գոհունակություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի կապակցությամբ։
Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ կարևորելով հնարավորինս շուտ հրադադարի հաստատումը։
16:49 30.06.2025
ՃՏՊ Արզական-Բջնի ավտոճանապարհին. կան 7 տուժած16:37 30.06.2025
Վարչապետն ԱԱԾ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ծառայությունը վերափոխումների, բարեփոխումների բավականին լուրջ գործընթաց է անցել: Վարչապետը նշել է նաև, որ ձևակերպվել և ձևավորվել է Ազգային անվտանգության ծառայության հետագա […] ...
16:30 30.06.2025
Արմեն Ասատրյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ասատրյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Ասատրյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասվում է որոշման մեջ: ...
16:23 30.06.2025
«Բարսելոնայի» դարպասապահը հնարավոր է՝ տեղափոխվի «Մոնակո»«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը հնարավոր է տեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն սկսել են բանակցությունները հնարավոր տրանսֆերի շուրջ: Ֆրանսիական ակումբն այս ամռանն արդեն համաձայնեցրել է Անսու Ֆատիի ու Պոլ Պոգբայի տեղափոխությունները: Հաջորդ թիրախը Տեր Շտեգենն է: Գերմանացի դարպասապահի ապագան շարունակում է անորոշ մնալ Ժոան Գարսիայի տեղափոխությունից հետո: ...
16:19 30.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀունիսի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ։ Հուլիսի 1-ին, 3-5-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կնվազի […] ...
16:14 30.06.2025
«Կրթվելը նորաձև է». ինչի՞ մասին էին շարժման հերթական հանդիպման ելույթներըՍտանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները` ռեպորտաժում: ...
16:08 30.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 30-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․96 դրամ: ...