19:58 26.03.2022
Այսօր Գյումրիում տրվել է «Կանանց տնտեսական զորեղացումը՝ բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» ծրագրի պաշտոնական մեկնարկը, որին ներկա են գտնվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության ժամանակավոր հավատարմատարն ու ծրագրի շահառուները։ Միայնակ մայրերի զբաղվածության խթանման ծրագիրն իրականացվում է առաջին անգամ, իսկ պիլոտային ծրագրի համար ընտրվել է Շիրակի մարզը։
Հայաստանի բնակչության 52 տոկոսը կանայք են, նրանց զգալի մասը կայուն զբաղվածություն չունի։ Թիրախային խմբում են միայնակ մայրերը, որոնք երեխաներին խնամելուց բացի, կրում են նաև ընտանիքի սոցիալական բեռը։ Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուսումնասիրությունների, Շիրակի մարզում խնդիրն առավել արտահայտված է՝ պայմանավորված գործազրկության բարձր ցուցանիշով։ Հենց այս հանգամանքներն հաշվի առնելով՝ կանանց զբաղվածության խթանման ծրագիրը ներդրվել է Շիրակի մարզում։
«Որոշեցինք ընտրել Շիրակի մարզը՝ հաշվի առնելով մի շարք սոցիալական խնդիրներ: Առհասարակ մենք ամենատարբեր ծրագրեր ենք իրականացնում և փորձում ենք թիրախային այդ ծրագրերը իրականացնել հենց այն մարզերում, այն տարածքներում, որտեղ որ իրականում մենք տեսնում ենք խնդիր և փորձում ենք այդ խնդիրներին փուլային լուծում տալ»,- ShantNews.am -ի հետ զրույցում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի տարբեր համայնքներից թիրախային խմբերում ընդգրկված շահառու միայնակ կանայք կստանան նոր մասնագիտացում։ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության շնորհիվ մայրերին կփոխանցվեն ծրագրավորման հմտություններ։
Տարածքային սոցիալական միասնական կենտրոններում ստացված դիմումների հիման վրա արդեն ընտրվել են ծրագրի շահառուները։ 100-ից ավելի հայտատուներից վեցամսյա դասընթացներից հետո կընտրվեն 24-ը, իսկ ընտրության հարցում պատասխանատուներն առաջնորդվելու են մի քանի սկզբունքներով։
«Ծրագիրը երեք կարևոր բաղադրիչ ունի: Առաջինը միածնող մայրերին տեխնոլոգիական հմտություններով ապահովելն է, այն իր մեջ ներառում է վեբ ծրագրավորում, սոցիալական մեդիա, մարքեթինգ և բիզնեսի զարգացում: Մենք ընտրել ենք այնպիսի ուղղություններ, որպեսզի չշեղվենք ծրագրի նպատակներից, այն է՝ հետագայում օգնենք, որ միայնակ մայրերը տեղավորվեն աշխատանքի»,-նշել է Գյումրիի ՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա եղոյանը:
Ծրագրում ընդգրկված բոլոր միայնակ մայրերին կտրվեն նաև համակարգիչներ, ինչը հնարավորություն կստեղծի հետագայում հեռավար աշխատել։ Ծրագրի ֆինանսավորող կողմը ԱՄԷ դեպանատունն է, որի օժանդակությամբ ծրագրավորման դասընթացները կկազմակերպվեն անվճար։
«Շիրակի մարզում մեծ թվով կանայք հետաքրքրություն են ցուցաբերել տեղեկատվական տեխնոլոգիաներում իրենց հմտությունները զարգացնելու ուղղությամբ։ Այս ծրագրի ֆինանսավորումը «Զայեդ» բարեգործական և հումանիտար հիմադրամի աջակցությամբ է իրականացվում և այս փուլի համար նախատեսված է հատկացնել 20 հազար դոլար, հետագայում կքննարկվի շահառուներին ֆինանսավորելու հարցը ևս»,–ShantNews.am -ի հետ զրույցում նշել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ Սալամին։
Միայնակ մայրերի զբաղվածության խթանման ծրագրի պաշտոնական մեկնարկին ներկա էին նաև IT ոլորտի ընկերությունների պատասխանատուները, որոնց հետ համագործակցության արդյունքում ծրագրիի շահառու 24 միայնակ մայրերը տվյալ ընկերություններում կանցնեն աշխատանքի։
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...