07:15 28.07.2018
Հուլիսի 27-ին՝ ժամը 17:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորը և բռնկվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորը (Ա. Վ., ծնված 1987 թ.) և վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 18:38-ին: Ամբողջությամբ այրվել է Ա. Վ.-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենան:
10:45 26.06.2025
«Ալ Նասրը» հեռացրել է Ստեֆանո Պիոլիին10:40 26.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:35 26.06.2025
ԱՄՆ-ն լիովին կամ մասնակի դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիրՀիմք ընդունելով 2025 թ․ հունիսի 9-ից (արևելյան ժամանակով ժամը 00:01-ից) գործող Նախագահական հրամանագիրը, ըստ որի՝ սահմանափակվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ՝ երկիրը օտարերկրյա ահաբեկիչներից, ինչպես նաև ազգային և հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգներից պաշտպանելու համար, ԱՄՆ-ն լիովին կամ մասնակիորեն դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր՝ առաջնորդվելով ԱՄՆ ազգային […] ...
10:30 26.06.2025
Հունիսի 29-ից կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերըՀունիսի 29-ից հուլիսի 6-ը Տավուշում, երրորդ տարին անընդմեջ, ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվեն ամենամյա բանակային խաղեր՝ ուժային կառույցների միջև: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում ...
10:22 26.06.2025
Հյուսիսային պողոտան ազատվել է ինքնակամ շինությունիցՀյուսիսային պողոտա 2 հասցեում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված խորտկարան։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: «Քաղաքային միջավայրը բարեկարգելու նպատակով շարունակվում են ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժման աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
10:16 26.06.2025
Առավելագույնը 5 տարի հետո ֆուտբոլը կարող է դառնալ ամենատարածված մարզաձևն ԱՄՆ-ում․ ԻնֆանտինոՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարծում է, որ առավելագույնը 5 տարի հետո ֆուտբոլը կարող է դառնալ ամենատարածված մարզաձևն ԱՄՆ-ում։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը: «Առավելագույնը 5 տարի հետո ֆուտբոլը կարող է դառնալ ամենատարածված մարզաձևն ԱՄՆ-ում։ MLS-ը, անկասկած, աշխարհի լավագույն լիգաներից մեկն է», – ասել է Ինֆանտինոն Fox Sports-ի եթերում: Ըստ The Athletic-ի` 2025 թվականին անցկացված […] ...
10:11 26.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...