Պատահար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին. կա զոհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+24.09 oC

Պատահար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին. կա զոհ

09:31 28.07.2018

Հուլիսի 27-ին՝ ժամը 16:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ 3-րդ թունելի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Ղ., 1989 թ.) ընթացքի ժամանակ բռնկվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, հրդեհը մեկուսացվել է տեղի ուժերով: Հրդեհը մարվել է ժամը 17:37-ին:

Վարորդը, ուղևորները՝ Ս. Ղ.-ն (1964 թ.) և Ս. Դ.-ն (1969թ.) տարբեր մարմնական վնասվածքներով և այրվածքներով հոսպիտալացվել են Ալավերդու ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Ժամը 17:50-ին Ալավերդու ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ տուժածները տեղափոխվել են Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, որտեղ բժիշկները Ա. Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Ս. Ղ.-ինը՝ կայուն ծանր, իսկ Ս. Դ.-ն հիվանդանոցում մահացել է:

Մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը, իսկ սրահն՝ ամբողջությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:40 26.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ-ն լիովին կամ մասնակի դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր

10:35 26.06.2025

ԱՄՆ-ն լիովին կամ մասնակի դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր

Հիմք ընդունելով 2025 թ․ հունիսի 9-ից (արևելյան ժամանակով ժամը 00:01-ից) գործող Նախագահական հրամանագիրը, ըստ որի՝ սահմանափակվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ՝ երկիրը օտարերկրյա ահաբեկիչներից, ինչպես նաև ազգային և հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգներից պաշտպանելու համար, ԱՄՆ-ն լիովին կամ մասնակիորեն դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր՝ առաջնորդվելով ԱՄՆ ազգային […] ...

Հունիսի 29-ից կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը

10:30 26.06.2025

Հունիսի 29-ից կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը

Հունիսի 29-ից հուլիսի 6-ը Տավուշում, երրորդ տարին անընդմեջ, ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվեն ամենամյա բանակային խաղեր՝ ուժային կառույցների միջև: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում ...

Հյուսիսային պողոտան ազատվել է ինքնակամ շինությունից

10:22 26.06.2025

Հյուսիսային պողոտան ազատվել է ինքնակամ շինությունից

Հյուսիսային պողոտա 2 հասցեում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված խորտկարան։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: «Քաղաքային միջավայրը բարեկարգելու նպատակով շարունակվում են ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժման աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Առավելագույնը 5 տարի հետո ֆուտբոլը կարող է դառնալ ամենատարածված մարզաձևն ԱՄՆ-ում․ Ինֆանտինո

10:16 26.06.2025

Առավելագույնը 5 տարի հետո ֆուտբոլը կարող է դառնալ ամենատարածված մարզաձևն ԱՄՆ-ում․ Ինֆանտինո

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարծում է, որ առավելագույնը 5 տարի հետո ֆուտբոլը կարող է դառնալ ամենատարածված մարզաձևն ԱՄՆ-ում։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը: «Առավելագույնը 5 տարի հետո ֆուտբոլը կարող է դառնալ ամենատարածված մարզաձևն ԱՄՆ-ում։ MLS-ը, անկասկած, աշխարհի լավագույն լիգաներից մեկն է», – ասել է Ինֆանտինոն Fox Sports-ի եթերում: Ըստ The Athletic-ի` 2025 թվականին անցկացված […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:11 26.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP