Էրդողանը մտադիր է 2014 թվականից ի վեր առաջին անգամ այցելել Գերմանիա․ ԶԼՄ-ներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+23.09 oC

Էրդողանը մտադիր է 2014 թվականից ի վեր առաջին անգամ այցելել Գերմանիա․ ԶԼՄ-ներ

10:03 28.07.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է ընթացիկ տարվա սեպտեմբերին պաշտոնական այց կատարել Գերմանիա։ Դա կլինի 2014 թվականից ի վեր և նախագահի պաշտոնում Էրդողանի առաջին այցը Գերմանիա։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Գործակալության աղբյուրների հաղորդմամբ՝  ուղևորությունը կարող է տեղի ունենալ սեպտեմբերին։

Այցի ծրագիրը կարող է իր մեջ ներառել ընդունելություն Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի մոտ և պաշտոնական ընթրիք։

Հիշեցնենք, որ Անկարայի և Բեռլինի հարաբերությունները վատացել են 2016 թվականին՝ Թուրքիայում պետական հեղաշրջումը ճնշելուց հետո, որին մասնակցություն ունենալու համար մեղադրվել են թուրքական ծագմամբ գերմանացի մի քանի լրագրողներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:11 26.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Պետությունը պարտավոր է անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ. ՄԻՊ

10:05 26.06.2025

Պետությունը պարտավոր է անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ. «Հունիսի 26-ին միջազգային հանրությունը նշում է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը: Այն հռչակվել է ՄԱԿ-ի կողմից՝ որպես վերահաստատում խոշտանգումների արգելման և այդ հանցավոր արարքների զոհերին աջակցության համընդհանուր հանձնառության։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, հանդես գալով որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, մշտապես իր ուշադրության կենտրոնում […] ...

Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք․ «Միլանի» տնօրենը՝ Մոդրիչի մասին

10:00 26.06.2025

Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք․ «Միլանի» տնօրենը՝ Մոդրիչի մասին

«Ռեալի» ու Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը Աշխարհի ակումբային առաջնությունից հետո պայմանագիր կստորագրի իտալական «Միլանի» հետ: Իտալական ակումբի սպորտային տնօրեն Իգլի Տարեն պատմել է Մոդրիչի հետ ունեցած առաջին խոսակցության մասին: «Ես խոսել եմ Մոդրիչի հետ: Նա մեծ ցանկությամբ ու նվիրվածությամբ է տեղափոխվում «Միլան»: Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք: Առաջինը, որ նա հարցրել է ինձ […] ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

BACK_TO_TOP