Լավրովը հայտնել է բանակցությունների ընթացքում Մոսկվայի առաջնահերթ նպատակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+20.09 oC

Լավրովը հայտնել է բանակցությունների ընթացքում Մոսկվայի առաջնահերթ նպատակը

15:58 28.03.2022

Ռուսաստանը հետաքրքրված է նրանով, որ ռուս-ուկրաինական առաջիկա բանակցություններն արդյունավետ լինեն։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սերբական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։ Լավրովը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Մոսկվայի առաջնահերթ նպատակը երկար ժամանակ գնդակոծությունների ենթարկված Դոնբասում մարդկանց տառապանքներին վերջ դնելն է։

«Բանակցությունների նպատակն է դադարեցնել Դոնբասում խաղաղ բնակիչների սպանությունը, որը շարունակվում էր 8 տարի, և որի մասին արևմտյան առաջադեմ հանրությունը լռում էր՝ ոչ մի անգամ քննադատող մեկնաբանություններ չանելով… Մենք պարտավոր ենք անել այնպես, որ Ուկրաինան դադարի լինել մի երկիր, որը մշտապես ռազմականացնում են և փորձում են այնտեղ տեղակայել հարվածային զենքեր, որոնք սպառնում են Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել է Լավրովը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպմանը, ապա, ըստ Լավրովի՝ այդ հանդիպումն արդյունավետ չի լինի, եթե դրա նպատակը լինի միայն կարծիքների փոխանակումը։ Նա նշել է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը անհրաժեշտ կլինի՝ հենց հստակություն հայտնվի Ռուսաստանի համար առանցքային բոլոր հարցերի հանգուցալուծման առումով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբան. ԵՄ-ն գումար է մղում Ուկրաինա և կարող է սնանկացնել սեփական տնտեսությունը

11:48 02.05.2025

Օրբան. ԵՄ-ն գումար է մղում Ուկրաինա և կարող է սնանկացնել սեփական տնտեսությունը

ԵՄ ղեկավարության քաղաքականությունը, որն ուղղված է Ուկրաինային ռազմական աջակցությանը և այս երկրի՝ համայնք ընդունմանը, կհանգեցնի Եվրոպայի սնանկացմանը։ Այս կարծիքը հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան ծրագրում։ «Եվրոպական փողը, այդ թվում՝ մեր փողը, Ուկրաինա է բերվում սայլակներով, և ԵՄ տնտեսությունը միջոցների սուր պակաս է զգում»,-ասել է կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ ո՛չ […] ...

Հայաստանի պետական պարտքը 5 տրլն 318 մլրդ դրամ է, ավելացել է 4.4 տոկոսով

11:34 02.05.2025

Հայաստանի պետական պարտքը 5 տրլն 318 մլրդ դրամ է, ավելացել է 4.4 տոկոսով

Հայաստանի պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4 տոկոսով: 2024 թ արդյունքներով պետական պարտք-ՀՆԱ-ն նվազել է 0.1 տոկոսային […] ...

Արարատի քրեական ոստիկաններն բնակարանային գողությունը բացահայտեցին թարմ հետքերով

11:21 02.05.2025

Արարատի քրեական ոստիկաններն բնակարանային գողությունը բացահայտեցին թարմ հետքերով

Ապրիլի 23-ի երեկոյան ոստիկանություն զանգահարած կինը հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր: Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվել է, որ ահազանգին նախորդած հինգ օրերին տանը մարդ չի եղել, իսկ վերադառնալով` տանտիրուհին նկատել […] ...

Նախագահ Թրամփի որոշումն է, թե որքան ժամանակ կծախսենք ուկրաինական հարցի վրա․ Ռուբիո

10:56 02.05.2025

Նախագահ Թրամփի որոշումն է, թե որքան ժամանակ կծախսենք ուկրաինական հարցի վրա․ Ռուբիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի, թե որքան ժամանակ կծախսի Միացյալ Նահանգները Ուկրաինայի հակամարտության կարգավորման վրա, ուստի բանակցություններում առաջընթաց «անհրաժեշտ է շատ շուտով»։ Այս մասին ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահ Թրամփի որոշումն է, թե որքան ժամանակ եւս կծախսենք այս հարցի վրա», – ասել է նա Fox News-ի եթերում։ Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները «արդեն մոտեցել են, […] ...

Դիլիջանի թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ

10:39 02.05.2025

Դիլիջանի թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ

Մայիսի 2-ին Դիլիջանի թունելը սպասարկող կապալառու կազմակերպության կողմից թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ։ «Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և պահպանել երթևեկության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ին

10:12 02.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

BACK_TO_TOP