19:11 28.03.2022
Գերմանիան պատրաստ է Ռուսաստանից բնական գազի ներկրումը դադարեցնելու բոլոր սցենարներին, այդ թվում՝ այն տարբերակին, որ Մոսկվան կարող է միակողմանիորեն դադարեցնել մատակարարումները։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր, տնտեսական հարցերով և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը։
«Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին, և ոչ միայն երեկվանից, այլ նոր տարվա սկզբից։ Գերմանիայի կառավարությունն աշխատում է բոլոր սցենարների վրա՝ բոլոր հնարավոր պատասխանները ձեռքի տակ ունենալու համար»,- ասել է նա։
Հաբեկն ընդգծել է Բեռլինի ցանկությունը՝ «աստիճանաբար նվազեցնել կախվածությունը ռուսական նավթի, գազի և ածխի ներկրումից»։
Հաբեկը նաև հայտնել է, որ Մեծ յոթնյակի (G7) երկրները մտադիր չեն ռուսական գազի մատակարարումների համար վճարել ռուբլով։
«Մեծ յոթնյակի երկրների էներգետիկայի բոլոր նախարարները համաձայն են, որ դա (ՌԴ-ից գազի մատակարարումների համար ռուբլով վճարելու պահանջը – խմբ.) գործող պայմանագրերի միակողմանի և ակնհայտ խախտում է: Կնքված պայմանագրերը մնում են ուժի մեջ, և ընկերությունները պետք է շարունակեն պահպանել դրանց դրույթները: Ռուբլով վճարումներ կատարելն անընդունելի է»,- հայտարարել է նա։
Գերմանիայի փոխկանցլերը նշել է, որ Ռուսաստանի ղեկավարության որոշումը՝ հաշվարկները ռուբլով կատարելու մասին, նպատակ ունի պառակտել Արևմուտքի երկրներին, սակայն, ըստ նախարարի, իրենք նման բան թույլ չեն տա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես հայտարարել է, որ իր երկիրը կփորձի արդեն այս տարի հրաժարվել ռուսական ածխի և նավթի ներկրումից, ինչպես նաև տեխնիկական պայմաններ կստեղծի հնարավորինս շուտ ռուսական գազի ներկրումից անկախանալու համար։
ShantNews-ը նաև հաղորդել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրների համար գազի մատակարարումների դիմաց մինչև մարտի 31-ը վճարման արժույթը փոխել ռուբլու։
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
21:25 06.08.2025
Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 13/1, 18/3 շենքեր, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 30, 32 […] ...
21:14 06.08.2025
Թրամփ. Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը շատ արդյունավետ էրՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը եղել է շատ արդյունավետ: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում: «Իմ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հենց նոր շատ արդյունավետ հանդիպում ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մեծ առաջընթաց է գրանցվել։ Ես մեր եվրոպացի դաշնակիցներին տեղեկացրել եմ […] ...
21:05 06.08.2025
ԱՄՆ-ի լավագույն թենիսիստները կմրցեն Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակչումՏորոնտոյում կայացել է «Մասթերս 1000» կարգի մրցաշարի քառորդ եզրափակչի երկու հանդիպում: ԱՄՆ-ի առաջին ռակետ Թեյլոր Ֆրիցը 6:3, 7:6 հաշվով հաղթել է աշխարհի 11-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովին: Կիսաեզրափակիչում Թեյլորը մրցելու է ԱՄՆ-ի երկրորդ ռակետ Բեն Շելթոնի հետ: 22-ամյա թենիսիստը վստահ հաղթանակի է հասել Ալեքս Դե Մինորի հետ պայքարում: Գրանցվել է 6:3, 6:4 հաշիվը: Մինչև այդ խաղն […] ...
20:54 06.08.2025
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 7-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Կայք բնակավայրի գազասպառողների, նշված բանակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
20:42 06.08.2025
Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարականների կատարման ընթացքին։ Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին […] ...