12:28 28.07.2018
«Մեզ համար, որպես ելակետ, հանդիսանալու է ՀՔԾ հաղորդագրությունը՝ 03.07.2018 թվականին», – այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:
Սահակյանը հիշեցրել է, որ Քոչարյանը հրավիրվել է որպես վկա, բայց նրան ՀՔԾ-ում ասել են, որ մեղադրանք են առաջադրում:
«Իմ կյանքում եղել է նման բան, հետո կարճվել է գործը՝ հանցակազմի բացակայության պատաճառով, ես վստահ եմ, որ այս դեպքում էլ նույն բանն էլ լինելու: Նախ սենյակում գտնվում էին քննիչներ, որոնք մեկից ավելին էին, նրանցից մեկը վերցրեց Ռոբերտ Քոչարյանի փոքրիկ՝ ընդամենը 17, 18 տողանոց ցուցմունքը և դուրս եկավ սենյակից, մի քանի րոպեից բերեց որոշում՝ խափանման միջոցը կալանավորումը ընտրելու մասին: Մտածում էի, որ կձերբակալեն, բայց ասացին էս տրցակը գործի, էս որոշումը, դուրս եկանք», – ասել է Սահակյանը:
Ըստ Փաստաբանի՝ իրենք գնացել են իրենց գործերով՝ մինչ այդ զրույց ունենալով, թե երբ կլինի կալանավորման նիստը: Չեն ակնկալել, որ կլինի հենց նույն օրը: Բայց հետո փաստաբանը ծանուցագիր է ստացել, բայց Ռոբերտ Քոչարյանին ծանուցագիր չի փոխանցվել:
«Հունաստանից հոգնած եկել է, հաբ է խմել ու քնել, դրա համար էլ ծանուցագիրը նրան չի փոխանցվել», – ասել է փաստաբանը:
Ըստ Սահակյանի՝ խախտվել է նաև այն օրենքը, ըստ որի՝ մարդը պետք է պատշաճ ժամանակ ունենա պատրաստվելու: Դատարանն իրենց ժամանակ չի տվել և չի էլ պատճառաբանել, թե ինչու է մերժում: Փաստաբանը ասել է, որ ինքը չի պատասխանելու հեռախոսային զանգերին, հռետորաբանությունից հեռու մարդ է, նախընտրում է հարցերը գրավոր ստանալ և պատասխանել գրավոր: Սահակյանն ասել է նաև, որ ամբողջ գիշեր չի քանի, քանի որ սթրեսային վիճակում է եղել:
08:15 23.07.2025
Հայտնի է Ֆինալիսիմայի հավանական օրը08:10 23.07.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած08:10 23.07.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՀուլիսի 23-ին, ժամը 01:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Jeep» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ […] ...
08:05 23.07.2025
Այրվել է ավտոմեքենաՀուլիսի 23-ին, ժամը 00:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։33-ին, մարվել՝ 00։54-ին: Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան։ ...
08:00 23.07.2025
Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի առաջին տուրի խորհրդանշական հավաքականումChampionat.com-ը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության մեկնարկային տուրի խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաև չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Առաջին տուրում «Կրասնոդարը» 3:0 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին», Սպերցյանն էլ դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Դարպասապահ․ Եվգենի Ստավեր («Ռուբին»)։ Պաշտպաններ․ Խուան Կասերես («Դինամո Մոսկվա»), Նինո («Զենիթ»), Դիեգո Կոստա («Կրասնոդար»), Ռիկարդու Մանգաշ («Սպարտակ»)։ Կիսապաշտպաններ․ […] ...
23:59 22.07.2025
Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 22.07.2025
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետՀուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...
23:53 22.07.2025
Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտԱյսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...