12:54 28.07.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փոստաբան Ռուբեն Սահակյանն ասել է, որ Քոչարյանի կալանավորումը պատվեր է.
«Ու՞մ կողմից է պատվերը, մտքումս ենթադրել կարող եմ, բարձրաձայնել՝ ոչ», – ասել է փոստաբանը՝ հավելելով, որ դատական նիստի ժամանակ առաջինը հենց Ռոբերտ Քոչարյանն է ելույթ ունեցել ու ելույթը բավական հուզիչ է եղել:
Ըստ Սահակյանի՝ չկա գեթ մեկ հիմնավոր կասկած:
«Հավատացեք, մի օր բացահայտվելու է էս ամեն ինչը, եթե կտեսնեք, որ ճիշտ չենք ասել, ինչ ուզում եք ասեք, քննադատեք մեզ, առեղծվածային բաներ տեսանք, տգիտություն տեսանք, փաստերի խեղաթյուրում տեսանք: Տեսանք, թե ինչ են անում մարդիկ: Ասեմ, որ քննչական ապարատ մենք չունենք Հայաստանում, սպանվել է: Ներողություն ենք խնդրում այն փոքրաթիվ քննիչների, որոնք լավ են աշխատում: Նույնը դատական համկարգում է», – ասել է փաստաբանը՝ հավելելով, որ մեղադրանքը պատմածների հիման վրա է: Ըստ որում՝ աղբյուրը անհայտ է, թե ով է պատմողը:
«Ձեզանից մեկը հարցազրույց է վերցրել ինչ-որ մեկից, ով ասել է, որ այսօր մտցվել է արտակարգ դրություն, սա դրվել է մեղադրանքի հիմքում, դե արի ու դիմացիր», – հավելել է Սահակյանը՝ հավելելով, որ իրենց չի տրամադրվում նյութեր, որոնք արդարացնում են ՀՀ երկրորդ նախագահին: Բայց եթե հանվում են մեղադրողները, պետք է տրամադրվեն նաև արդարացնողները:
«Այս աստիճանի իրավաբանական անգրագիտության չեմ հանդիպել, եթե այսպես շարունակվեց, վիճակն ավելի է վատթարանելու, ես չեմ ասում, որ ներկայիս իշխանությունն է դրա համար մեղավոր, բայց եթե մենք չունենանք գրագետ քննիչներ, մենք բոլորս կհայտնվենք բանտերում: Ցանկացածին կարող են այսպես մեղադրանք առաջադրել», – հավելել է Սահակյանը:
08:15 23.07.2025
Հայտնի է Ֆինալիսիմայի հավանական օրը08:10 23.07.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած08:10 23.07.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՀուլիսի 23-ին, ժամը 01:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Jeep» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ […] ...
08:05 23.07.2025
Այրվել է ավտոմեքենաՀուլիսի 23-ին, ժամը 00:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։33-ին, մարվել՝ 00։54-ին: Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան։ ...
08:00 23.07.2025
Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի առաջին տուրի խորհրդանշական հավաքականումChampionat.com-ը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության մեկնարկային տուրի խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաև չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Առաջին տուրում «Կրասնոդարը» 3:0 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին», Սպերցյանն էլ դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Դարպասապահ․ Եվգենի Ստավեր («Ռուբին»)։ Պաշտպաններ․ Խուան Կասերես («Դինամո Մոսկվա»), Նինո («Զենիթ»), Դիեգո Կոստա («Կրասնոդար»), Ռիկարդու Մանգաշ («Սպարտակ»)։ Կիսապաշտպաններ․ […] ...
23:59 22.07.2025
Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 22.07.2025
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետՀուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...
23:53 22.07.2025
Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտԱյսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...