Որքանո՞վ է հեշտ լինելու փաստաբանների համար Ռոբերտ Քոչարյանին արդարացնելը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

Որքանո՞վ է հեշտ լինելու փաստաբանների համար Ռոբերտ Քոչարյանին արդարացնելը

15:45 28.07.2018

Ասուլիսի ժամանակ լրագրողները հարցրել են փաստաբաններին, թե նրանց պատկերացմամբ, ինչքանով է իրենց համար հեշտ լինելու արդարացնել Ռոբերտ Քոչարյանին:

«Եթե հետագա գործընթացները լինեն այնպես, ինչպես առաջին նիստի ժամանակ, ապա՝ ոչ: Ամեն դեպքում, ես այդքան վատատես չեմ մեր դատական համակարգի նկատմամբ, վերաքննիչ կամ այլ դատարաններում հույս ունեմ, որ այլ արդյունք  պետք է ստանամ»,- ասել է Արամ Օրբելյանը:

Ըստ փաստաբանի՝ ԱՄՆ-ում կամ Հոլանդիայի դատարաններում այսպիսի փաստաթղթերով գործը կհամարվեր անհարագալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, գործը միանգամից կփակեին:

«Ինչ-որ մեկը պատմել է Պողոս Պողոսյանին, որ եղել է այսպես և դրանով կալանավորում են», – հավելել է փաստաբանը:

ՀՀ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հավելել է, որ մեղադրանքի հիմքում դրված փաստաթուղթը մի քանի տարբերակ ունի:

«Այսինքն՝ որ պահին որը հարմար է»,- հավելել է Սողոմոնյանը:

Փաստաբան Ռուբեն Սահակյանը, սակայն, կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահին արդարացնելն իրենց համար շատ դժվար է լինելու:

«Մի դեպքում իրավիճակը կհեշտանա՝ եթե այս գործին միջամտի ՀՀ վարչապետը»,- ասել է Սահակյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ մի շարք մարզերում քամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր

18:15 11.05.2025

ՀՀ մի շարք մարզերում քամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր

Մայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության […] ...

Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում

18:04 11.05.2025

Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 12-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արմավիր քաղաքի՝ Մանուշյան, Սայաթ-Նովա 2 նրբ, Գայի, Արարատյան 1 նրբ, Խ.Աբովյան փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

«Ատլետիկո Մադրիդի» Սյորլոթը 30 րոպեում 4 գոլ է խփել «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում

17:48 11.05.2025

«Ատլետիկո Մադրիդի» Սյորլոթը 30 րոպեում 4 գոլ է խփել «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում

«Ատլետիկոյի» նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում 30 րոպեում խփել է 4 գոլ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Ատլետիկոյի» տնային մարզադաշտում։ Սյորլոթը գոլերը խփել է 7-րդ, 10-րդ, 11-րդ և 30-րդ րոպեներին։ Առաջին և երրորդ գոլերի միջև ընկած ժամանակահատվածը կազմել է 3 րոպե 57 վայրկյան, ինչը ռեկորդ է Իսպանիայի առաջնությունների […] ...

Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել

17:33 11.05.2025

Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել

Իտալիան Ուկրաինային է փոխանցել 2.5 միլիարդ եվրո՝ ռազմական և մարդասիրական կարիքների համար: Այս մասին նշվում է Իտալիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Իտալիայի աջակցությունը Ուկրաինային, ներառյալ ռազմական օգնությունը և ԵՄ մեխանիզմների միջոցով արված ներդրումները, կազմում է մոտ 2.5 միլիարդ եվրո, որից մոտ 1 միլիարդ եվրոն նախատեսված է փախստականների համար, 310 միլիոն եվրոն՝ պետական ​​բյուջեի աջակցության, […] ...

Ինդոնեզիայում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

17:18 11.05.2025

Ինդոնեզիայում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուլաբոհ քաղաքից 111 կմ հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է մոտ 35 հազար մարդ։ Օջախը գտնվել է 76 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ցանկանում է մասնակցել Ուկրաինայի շուրջ բանակցություններին, բայց հրադադարից հետո

17:08 11.05.2025

Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ցանկանում է մասնակցել Ուկրաինայի շուրջ բանակցություններին, բայց հրադադարից հետո

Եվրոպական երկրները կցանկանային մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին, որոնք կարող են տեղի ունենալ Ստամբուլում, բայց միայն այն դեպքում, եթե հաստատվի հրադադար: Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ «Իհարկե, եթե նախ հաստատվի հրադադար», – ասել է նա՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյոք ցանկանում է, որ եվրոպացիները ներկա […] ...

BACK_TO_TOP