13:07 31.03.2022
Ռուսական զորքերի մի մասը հետ է քաշվել Կիևի և Չեռնիգովի շրջաններից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նշված երկու ուղղություններում տեղի է ունենում զորքերի պլանային վերախմբավորում։ Ըստ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի՝ ռազմական գործողությունների առաջին փուլի նպատակն է եղել հակառակորդին ստիպել ուժերը, ռեսուրսները և ռազմական տեխնիկան կենտրոնացնել մեծ քաղաքների մոտ՝ զրկելով նրան հնարավորությունից ուժերն օգտագործել ռուսական բանակի գործողությունների գլխավոր ուղղության վրա Դոնբասում։ Ըստ Կոնաշենկովի՝ այդ բոլոր նպատակներն իրականացվել են, և արդեն հող է նախապատրաստվել գործողությունների եզրափակիչ փուլի համար։
«Միաժամանակ ռուսական բանակը լուծել է մեկ այլ խնդիր ևս, այն է՝ Ուկրաինայի արևմտյան և կենտրոնական շրջաններից հակառակորդի նոր ուժերի հոսքի բացակայության պայմաններում, պրոֆեսիոնալ ռազմական գործողությունների միջոցով ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները Դոնբասի հանրապետությունների ազատագրման գործողության եզրափակիչ փուլն իրականացնելու համար։ Այսպիսով, Կիևի և Չեռնիգովի ուղղություններում Ռուսաստանի զինված ուժերի բոլոր հիմնական խնդիրները կատարվել են։ Ռուսաստանի զինված ուժերի վերախմբավորման նպատակն առաջնահերթ ուղղություններում գործողությունների ակտիվացումն է և, առաջին հերթին, Դոնբասի լիակատար ազատագրման գործողության ավարտը»,- հայտնել է Իգոր Կոնաշենկովը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանական հետախուզությունն իր հերթին հայտարարություն է տարածել ռազմական գործողությունների առկա իրադրության վերաբերյալ՝ նշելով, որ չնայած Ռուսաստանի հայտարարություններին՝ Չեռնիգովի շուրջ շարունակվել են հրետակոծությունները և հրթիռային հարվածները, նաև կանխատեսումներ է արել առաջիկա օրերի վերաբերյալ։
«Ռուսական ուժերը շարունակում են դիրքեր պահել Կիևի արևելքում և արևմուտքում՝ չնայած սահմանափակ թվով ստորաբաժանումների հետքաշմանը։ Ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին քաղաքի արվարձաններում ծանր մարտեր տեղի կունենան»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ Մարիուպոլում թեժ մարտերը շարունակվում են, այնուամենայնիվ, քաղաքի կենտրոնը գտնվում է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ։
Latest Defence Intelligence update on the situation in Ukraine – 31 March 2022
Find out more about the UK government's response: https://t.co/dESTQT4irj
🇺🇦 #StandWithUkraine 🇺🇦 pic.twitter.com/0NUMTq8nrj
— Ministry of Defence 🇬🇧 (@DefenceHQ) March 31, 2022
Իր հերթին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ շարունակվում են պաշտպանական գործողություններն արևելյան, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում, և այդ բոլոր ուղղություններում իրենց հաջողվել է զսպել ռուսական ուժերի առաջխաղացումը։
Ուկրաինայի զինված ուժերը նաև տեսանյութ են տարածել՝ թվարկելով ուկրաինական բանակի կողմից ոչնչացված ռուսական տեխնիկան։ Դրանց շարքում են 614 տանկ, 1700-ից ավելի զրահամեքենա, 311 հրետանային համակարգ, 135 ինքնաթիռ, 131 ուղղաթիռ և այլն։
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հերթական ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ ռուսական ուժերը վերահսկողության տակ են առել Զոլոտայա Նիվա բնակավայրը և 6 կմ առաջ են գնացել։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է նաև ուկրաինական ուժերին հասցված վնասների մասին։
«Մարտի 30-ի երեկոյան օդային տեղակայման բարձր ճշգրտության թևավոր հրթիռներով ոչնչացվել են վառելիքի խոշոր բազաներ Դնեպրոպետրովսկ, Լիսիչանսկ, Չուգուև և Նովոմոսկովսկ բնակավայրերում, որտեղից Դոնբասում գտնվող ուկրաինական զորքերին մատակարարվում էր վառելիք։ Գիշերվա ընթացքում օպերատիվ-մարտավարական և անօդաչու ավիացիան խոցել է Ուկրաինայի 52 ռազմական օբյեկտ»,- հայտնել է Կոնաշենկովը։
Միևնույն ժամանակ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել է, որ մարտի 31-ին կաշխատի 1 հումանիտար միջանցք, որով Մարիուպոլի բնակիչները կարող են գնալ դեպի Բերդյանսկ։
Ռազմական գործողություններին զուգահեռ՝ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Կողմերի հերթական հանդիպումը տեղի կունենա ապրիլի 1-ին տեսակապի միջոցով։ Ռուս-ուկրաինական նախորդ բանակցությունները տեղի էին ունեցել Ստամբուլում մարտի 29-ին։
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
21:25 06.08.2025
Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 13/1, 18/3 շենքեր, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 30, 32 […] ...
21:14 06.08.2025
Թրամփ. Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը շատ արդյունավետ էրՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը եղել է շատ արդյունավետ: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում: «Իմ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հենց նոր շատ արդյունավետ հանդիպում ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մեծ առաջընթաց է գրանցվել։ Ես մեր եվրոպացի դաշնակիցներին տեղեկացրել եմ […] ...
21:05 06.08.2025
ԱՄՆ-ի լավագույն թենիսիստները կմրցեն Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակչումՏորոնտոյում կայացել է «Մասթերս 1000» կարգի մրցաշարի քառորդ եզրափակչի երկու հանդիպում: ԱՄՆ-ի առաջին ռակետ Թեյլոր Ֆրիցը 6:3, 7:6 հաշվով հաղթել է աշխարհի 11-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովին: Կիսաեզրափակիչում Թեյլորը մրցելու է ԱՄՆ-ի երկրորդ ռակետ Բեն Շելթոնի հետ: 22-ամյա թենիսիստը վստահ հաղթանակի է հասել Ալեքս Դե Մինորի հետ պայքարում: Գրանցվել է 6:3, 6:4 հաշիվը: Մինչև այդ խաղն […] ...
20:54 06.08.2025
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 7-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Կայք բնակավայրի գազասպառողների, նշված բանակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
20:42 06.08.2025
Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարականների կատարման ընթացքին։ Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին […] ...