Թուրքիան պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ․ Էրդողան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+19.09 oC

Թուրքիան պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ․ Էրդողան

15:57 31.03.2022

Թուրքիան չի մասնակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: «РИА Новости» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք ավելի վաղ բազմիցս հայտարարել ենք, որ չենք մասնակցելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և բացատրել ենք դրա պատճառները»,- Ուզբեկստանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարը նաև ասել է, որ Անկարայի դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում չի փոխվել։

«Մենք ոչ մի փոփոխություն չենք կատարել պատժամիջոցների հարցում մեր դիրքորոշման մեջ»,- ասել է Էրդողանը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է ակնկալում բոլոր դաշնակիցներից, այդ ազդանշանն ուղարկվել է նաև Թուրքիային։

Հիշեցնենք՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից հետո բազմաթիվ երկրներ նոր, բավական խիստ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆինանսների նախարարը պարզաբանել է, թե ինչ ազդեցություն կունենա Ամուլսարի հանքի գործարկումը ՀՆԱ-ի վրա

12:37 02.05.2025

Ֆինանսների նախարարը պարզաբանել է, թե ինչ ազդեցություն կունենա Ամուլսարի հանքի գործարկումը ՀՆԱ-ի վրա

Կառավարությունում համոզված են, որ կկարողանան հասնել 2025-ի բյուջեի մասին օրենքի հիմքում դրված տնտեսական աճի ցուցանիշին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման վստահություն հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Անդրադառնալով Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ տարբեր կառույցների կողմից արվող կանխատեսումներին՝ նախարարը նշեց, որ այդ կանխատեսումների մեջ դրված են տարբեր սցենարներ և տարբեր ենթադրություններ: Կարևոր է, թե ով ինչ ենթադրություն է անում: […] ...

Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 970 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց

12:19 02.05.2025

Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 970 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց

Թմրանյութերի օգտագործումի ու դրանց վնասակար ազդեցությունից բնակչությանը զերծ պահելու նպատակով  Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ու  Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները, «ՕՆԷՔՍ» ընկերության ժամանակավոր պահպանման պահեստի  մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել […] ...

Ամենաշատ ներդրողները եղել են Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից. նախարարը՝ Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերի մասին

12:09 02.05.2025

Ամենաշատ ներդրողները եղել են Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից. նախարարը՝ Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերի մասին

Միջազգային կապիտալի շուկայում մարտի սկզբին Հայաստանի թողարկած 750 մլն դոլար ծավալով, 7.1 տոկոս եկամտաբերությամբ եվրապարտատոմսերը բավականին մեծ պահանջարկ են ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Մենք հաջողությամբ թողարկել ենք 750 մլն դոլար ծավալով եվրոբոնդ, տոկոսադրույքը՝ 7.1 տոկոս: Ուրախ ենք, որ սփրենդը, որը 2.86 տոկոսային կետ է կազմել, մեր վերջին […] ...

SHANTNEWS

12:00 02.05.2025

SHANTNEWS

Օրբան. ԵՄ-ն գումար է մղում Ուկրաինա և կարող է սնանկացնել սեփական տնտեսությունը

11:48 02.05.2025

Օրբան. ԵՄ-ն գումար է մղում Ուկրաինա և կարող է սնանկացնել սեփական տնտեսությունը

ԵՄ ղեկավարության քաղաքականությունը, որն ուղղված է Ուկրաինային ռազմական աջակցությանը և այս երկրի՝ համայնք ընդունմանը, կհանգեցնի Եվրոպայի սնանկացմանը։ Այս կարծիքը հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան ծրագրում։ «Եվրոպական փողը, այդ թվում՝ մեր փողը, Ուկրաինա է բերվում սայլակներով, և ԵՄ տնտեսությունը միջոցների սուր պակաս է զգում»,-ասել է կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ ո՛չ […] ...

Հայաստանի պետական պարտքը 5 տրլն 318 մլրդ դրամ է, ավելացել է 4.4 տոկոսով

11:34 02.05.2025

Հայաստանի պետական պարտքը 5 տրլն 318 մլրդ դրամ է, ավելացել է 4.4 տոկոսով

Հայաստանի պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4 տոկոսով: 2024 թ արդյունքներով պետական պարտք-ՀՆԱ-ն նվազել է 0.1 տոկոսային […] ...

BACK_TO_TOP