08:18 01.04.2022
․Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ՀԸՖ-ի մամուլի բաժնի հետ զրույցում անդրադարձել է ԵԱ-ում գրանցած արդյունքներին։
«Իրականում՝ այս պահին ամենաքիչը հենց ըմբշամարտից եմ ցանկանում խոսել, բայց գիտեմ, որ առանց դրա չի կարելի (խմբ․ ժպտում է)։
Հերթով անցնեմ․ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը շատ լավ հանդես եկավ։ Մեծ պոտենցիալ ունեցող ըմբիշ է։ 61 կգ քշային կարգում Արսենն է Հարությունյան, ում մասին ամեն ինչ պարզ է։ Եվրոպայի կրկնակի չեմպիոն է արդեն։ 65 կգ քաշային Գևորգ Թադևոսյանն իր հնարավորությունների չափով հանդես եկավ։ Մենք այս քաշային կարգում ունենք Վազգեն Թևանյան, որը այստեղ եզրափակիչ մտած ըմբիշներին հաղթել է։
70 կգ քաշային կարգում Արման ԱՆդրեասյանը շատ քիչ զիջեց վրացի մրցակցին, որը անվանի և շատ փորձառու ըմբիշ է: Արմանը կարող էր նրան հաղթել, սակայն մի փոքր չբավականացրեց։
74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը տեխնիկան ավելացնելու տեղ ունի։ Նույնն էլ 79 կգ քաշային Արման Ավագյանը։ Նրանց շատ քիչ է մնում, որպեսզի մեդալային արդյունքներ ունենան։ Կաշխատենք, կլրացնենք։
92 կգ քաշային կարգում հանդես էր գալիս Հովհաննես Մխիթարյանը։ Ճիշտ է՝ նա մեկնարկում պարտվեց, բայց ցանկանում եմ ընդգծել, որ մեր բոլոր մարզիկներն էլ կարևոր են թիմի համար։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարզիկներին, հավաքականի տղաներին, որոնք այստեղ չեն, որոնք գալիս են, մարզվում են և օգնում տղաներին։ Պատկերացնում եք, մենք ընդամենը 30 հոգի ունենք, որոնցից թիմ ենք հանում և մասնակցում Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների։ Սա չլսված ու չտեսնված բան է։ Ընդամենը 30 ըմբիշից ունենալ նման արդյունք։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի բյուրոյի անդամ Արսեն Ջուլֆալակյանի հետ էինք այստեղ զրուցում, և նա ասաց, որ բյուրոյում բոլորը մեր տղաների մասին են խոսում։ Նախ անհավանական են համարում, որ այդքան քիչ ըմբիշից կարողանում ենք նման թիմ հավաքել և ընգծում են, որ հիացած են մեր մարզիկների պահվածիքից, դաստիարակությունից, թիմային ոգուց։ Անխոս՝ այս ամենը շատ հաճելի է»,- նշեց մասնագետը։
19:38 29.06.2025
«Ռոստովն» ու Բայրամյանը չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ«Ռոստովն» ու հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ, հաղորդում է Metaratings-ը: 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է հուլիսի 1-ին: Կողմերն անցկացրել են բանակցությունների առաջին փուլը, պայմանագրի որոշ կետեր դեռևս հստակեցված չեն: Առաջիկա օրերին կանցկացվի բանակցությունների վերջին փուլը: Այնուամենայնիվ, կողմերը շահագրգռված են շարունակել համագործակցությունը: Բայրամյանը «Ռոստովում» խաղում է 2010 թվականից […] ...
19:30 29.06.2025
Մեծ Բրիտանիայում բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկներ կրելու կարողություն ունեցող F-35 կործանիչների գնման դեմԱնգլիայի արևելքում՝ Նորֆոլկ քաղաքում, բողոքի ցույց է տեղի ունեցել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկներ կրելու ունակությամբ F-35A ինքնաթիռների գնման դեմ, հայտնել է Միջուկային զինաթափման արշավը (CND): «Այսօր Մարհեմի Թագավորական ռազմաօդային ուժերի բազայում տեղի ունեցավ բողոքի ցույց Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի ծրագրի լայնածավալ ընդլայնման դեմ։ Մենք պետք է դիմակայենք այն կառավարությանը, որը կրճատում է սոցիալական ապահովության և հանրային […] ...
19:15 29.06.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԻսպանիաՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, որը տեղի է ունենալու Սևիլիայում: Համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահը հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդիպումներ կունենա օտարերկրյա գործընկերների հետ։ Նախատեսվում է նաև հանդիպում Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ ...
19:10 29.06.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Իրանի կողմից միջուկային զենքի մշակման որևէ նշան չեն տեսելԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետները որևէ նշան չեն տեսել, որ Իրանի միջուկային ծրագիրը նպատակաուղղված է միջուկային զենք ստեղծելուն, սակայն դրա մասին լիարժեք տեղեկատվություն չկա, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Մենք չտեսանք դրան ուղղված ծրագիրը, բայց, միևնույն ժամանակ, իրանական իշխանությունները չէին պատասխանում որոշ շատ կարևոր հարցերի», – ասել […] ...
18:50 29.06.2025
Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոնՖուտբոլի Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ նվաճել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը: Սլովակիայում կայացած եզրափակչում անգլիացիները 3-2 հաշվով հաղթել են Գերմանիայի Մ21 հավաքականին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով: Լրացուցիչ ժամանակում` 92-րդ րոպեին, անգլիացիներից հաղթական գոլ է խփել ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Ջոնաթան Ռոուն: ...
18:40 29.06.2025
Իսրայելը Գազայում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում արմատական ՀԱՄԱՍ շարժման հիմնադիրներից մեկի՝ կազմակերպության ռազմական թևի շտաբի պետի վերացման մասին։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել և սպանել է ահաբեկիչ Հահամ Մոհամմեդ Իսա ալ-Իսային, որը ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկն է: Նա ահաբեկչական կազմակերպության ռազմական թևի շտաբի պետն էր», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ: Մամուլի ծառայությունը […] ...