Կառավարություն ներկայացված Գյումրի քաղաքի 5 սուբվենցիոն հայտերը դրվել են հանրային քննարկման․ ծրագրերի ընդհանուր բյուջեն մոտ 3,3 միլիարդ դրամ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Կառավարություն ներկայացված Գյումրի քաղաքի 5 սուբվենցիոն հայտերը դրվել են հանրային քննարկման․ ծրագրերի ընդհանուր բյուջեն մոտ 3,3 միլիարդ դրամ է

20:24 01.04.2022

Այս տարի Գյումրիից կառավարություն է ներկայացվել հինգ սուբվենցիոն ծրագիր՝  երեք միլիարդ դրամից ավելի ընդհանուր արժեքով, իսկ համայնքի ներդրումը մոտ մեկ ու կես միլիարդ դրամ է։ Սուբվենցիոն 5 ծրագրերը ներկայացվել են հանրային քննարկման։ Այս տարվա ամենախոշոր սուբվենցիոն ծրագիրը վերաբերում է փողոցաշինությանը։ Կհիմնանորոգվեն 22 երկրորդային փողոցներ, կծախսվի մեկ միլիարդ չորս հարյուր հազար դրամ:

Հաջորդ ծրագով նախատեսվում հիմնանորոգել Ասլամազյան քույրերի պատկերասրահի փայտյա պատշգամբն ու տիկնիկային թատրոնի շենքը, ինչպես նաև կվերանորոգվեն համայնքային ենթակայության 15 բնակարաններ, որոնք սոցիալական բաղադրիչով կտրամադրվեն անօթևան ընտանիքներին։ Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է 102 միլիոն դրամ։

Նախատեսվում է նաև վերանորոգել 11 մանկապարտեզ, կոմունալ ծառայության պարկը համալրել մեկ երկու միավոր բազմաֆունկցիոնալ տեխնիկայով, որի ընդհանուր արժեքը կկազմի 140 միլիոն դրամ։ Սուբվենցիոն հայտերում է ընդգրկվել  նաև չորս բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացումը։ Էներգաարդյունավետության ծրագրի համար կծախսվի 694 միլիոն դրամ, համայնքային համաֆինանսավորումը կկազմի 173 միլիոն դրամ։

«Էստեղ ունենք նաև նաև այլ ներդրողներ, մասնավորապես, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակը կներդնի համաֆինանսավորման տեսքով  25%, այսինքն՝ 173 մլն 304 դրամ, նաև շենքերի բնակիչներն են  պարտավորվել  որոշակի ներդրում կատարել էս ծրագրում 5%-ի չափով, որը կկազմի 34 մլն 660 հազար դրամ։ Շենքերի ընտրությունը կատարվել է համատիրությունների հետ քննարկումների  արդյունքում։ Բնակարանների ընդհանուր քանակը կազմում է 220»,- հայտնել է  Գյումրիի քաղաքապետարանի  տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատու Կարապետ Մխչյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP