18:44 02.04.2022
Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնի՝ նախկին տարեցների տուն-ինտերնատի երկու մասնաշենքերի հիմնանորոգումն ավարտվել է: Շենքային պայմաններն հարմարեցվել են տարեցների ու անկողնային հիվանդների խնամքն իրականացնելու համար: Հիշեցնենք, 2020 թվականից կառույցը վերակազմավորվել է խնամքի շուրջօրյա կենտրոնի, որի կառավարման պատասխանատվությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձնել է Հայկական Կարմիր խաչի ընկերությանը։
Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնի հիմնանորոգված սանհանգույցներն հարմարեցված են հաշմանդամություն ունեցող և սայլակով տեղաշարժվող անձանց համար: Շարժական դռներից բացի, ինքնուրույն լոգանք ընդունելու համար այստեղ տեղադրված են նաև հարմարավետ միջոցներ:
Հիմնանորոգված մասնաշենքը 24 շահառուի համար է նախատեսված, որին կից հաստատության առաջին հարկում բացվել է նոր բաժանմունք, որը նախատեսված է միայն անկողնային հիվանդների խնամքն ու բուժումը կազմակերպելու համար: Այն ապահովված է բժշկական սարքավորումներով, խնամվողների հետ աշխատում են նեղ մասնագետներ:
«Բաժանմունքում 10 անկողնային հիվանդ կա հիմա, բայց նախատեսված է 16 շահառուների համար։ Նմանատիպ հատուկ խնամքի բաժանմունք Շիրակի մարզում դեռևս չի եղել։ Հետագայում մենք նախատեսում ենք նաև լիցենզավորվել առողջապահության նախարարության կողմից և ստեղծել ամոքիչ բժշկության բաժանմունք»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշում է Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնի համակարգող Արտյոմ Պետրոսյանը։
Բոլոր բաժանմունքներն ունեն հերթապահող անձնակազմեր: Երկու մասնաշենքը լիարժեք գործում է, զուգահեռ մյուս հարկաբաժիններում նորոգումները ընթացքի մեջ են: Շուրջօրյա խնամքի կենտրոնի կառավարման գործառույթում է նաև 1972 թվականի կառույցի մյուս 4 մասնաշենքերի հիմնանորոգումը։
Ծրագրի շարունակությունը Հայկական Կարմիր խաչը իրականացնելու է դոնոր կազմակերպությունների համագործակցությամբ։ Այս ընթացքում դադարեցվել էր խնամքի հաստատություն ընդունելությունը: Երկու մասնաշենքերը վերաբնակեցնելուց հետո շահառուների ընդունելությունը վերսկսել են:
Խնամքի կենտրոն շահառուների ընդունելություն ընկերությունը կատարում է նոր սահմանված չափորոշիչներով: Վտանգավոր վարքագծով և լուրջ խնամքի կարիք չունեցող մարդկանց ուղեգրումը կենտրոն բացառում են:
«Վերանորոգման ընթացքում բնակելի հատվածներում մեզ մոտ 125-130 շահառուներ կային, ներկա պահին 142-ն է։ Ընդհանուր տիպի խնամքի հաստատություն արգելվում է ընդունել հոգեկան հիվանդություններով տառապող քաղաքացիների, ինչպես նաև նարկոլոգիական դիսպանսերում գրանցված քաղաքացիների։ Ուղեգրեր ստանալու դեպքում մենք շատ ուշադիր ենք»,- նշում է կենտրոնի պատասխանատուն։
Կենտրոնի բնակիչների կեցության պայմանները խմբավորվում են ըստ կարիքի ու ֆունկցիոնալության աստիճանի: Տարեց ու առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող բնակիչների թվի ավելացմամբ պայմանավորված՝ կենտրոնի սպասարկող անձնակազմի քանակը ևս ավելացել է։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...