17:35 19.02.2018
Անհատական տների մեկ քառակուսի մետրի գները Երևանում նվազել են միջինը 6500 դրամով։ 2017 թվականին անհատական տների մեկ քառակուսի մետրը վաճառվել է միջինը 280,2 հազար դրամով՝ 2016 թվականի 286,7 հազար դրամի դիմաց։ Այս տվյալներն է բերում Կադաստրի պետական կոմիտեի տարեկան զեկույցը։
Տների գներն այս կամ այն չափով նվազել են բոլոր թաղամասերում, բացառությամբ Կենտրոնի, որտեղ տները միջին գինը մնացել է անփոփոխ՝ 476,2 հազար դրամ քառակուսի մետրի դիմաց։ Սա ամենաբարձր գինն է բոլոր թաղամասերի ցանկում։ Ամենացածր գները Նուբարաշենում են՝ 150,2 հազար դրամ։
Ստորև բերված ինֆոգրաֆիկայում դեղինով տրված են 2016 թվականի գները, կապույտով՝ 2017 թվականին, իսկ վերին մասում գրված են միջին գինը, ստորին ու վերին շեմերը։
Կադաստրի պետական կոմիտեի տվյալների համար հիմք են հանդիսացել Երևանում շինության 250 քմ և տնամերձի 400 քմ մակերեսով անհատական տների առուվաճառքի պայմանագրերը։ Դրանցից 2017 թվականին գրանցվել է 1505 հատ՝ 22,3 տոկոսվ ավելի, քան նախորդ տարի։
Ընդ որում՝ որոշ թաղամասերում անհատական տներն ավելի թանկ են բնակարաններից, այլ թաղամասերում՝ հակառակը։ Տների ու բնակարանների 1 քմ համար Երևանում առաջարկված գումարների համեմատության մասին ստորև բերված ինֆոգրաֆիկայում թավ տառերով ընդգծված են այն թաղամասերը, որտեղ տներն ավելի էժան են, քան բնակարանները։
Հիշեցնենք, որ Երևանում ամենաթանկ բնակարանները Կենտրոնում են, ապա՝ Արաբկիրում։ Մարզերում ամենաթանկ բնակարանները Ծաղկաձորում են. այստեղի գները մրցում են Երևանի մյուս թաղամասերի բնակարանների գների հետ։
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի10:00 03.08.2025
ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհ11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:52 03.08.2025
Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվելOգոստոսի 3-ին, ժամը 02։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լերմոնտովո գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի երկրորդ հարկում (մոտ 80 քմ)։ […] ...