15:57 04.04.2022
Գրեփլինգի Հայաստանի հավաքականը 3 մարզիկով մասնակցել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությանը և 3 մեդալ նվաճել:
-62 կգ քաշային կարգի No-Gi (առանց կիմոնոյի) ձևաչափում Ռազմիկ Միսակյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ նույն քաշային կարգի Gi ձևաչափում Մայիս Ներսեսյանը նվաճել է բրոնզե մեդալ: -84 կգ քաշային կարգի Gi ձևաչափում էլ բրոնզե մեդալակիր է դարձել Արթուր Զաքարյանը:
Առաջնության մրցավարական կազմում ընդգրկված է եղել նաև Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր մրցավար Հրանտ Քոթանջյանը:
Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիան ընդամենը 1 տարվա պատմություն ունի, իսկ Հայաստանի հավաքականը երկրորդ անգամ էր մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանի խոսքով` 3 ներկայացուցիչներով 3 մեդալ նվաճելը գոհացնող արդյունք է. «Նախորդ առաջնությանը շատ ավելի մեծ կազմով մասնակցեցինք ու միայն մեկ արծաթե մեդալ էինք նվաճել, բայց այս անգամ ընդամենը 3 մարզիկով էինք ժամանել մրցավայր, ու մեր բոլոր տղաներն էլ շատ լավ հանդես եկան՝ մեդալներ նվաճելով: Արդյունքները միանշանակ գոհացնող են»:
Տարին բավականին հագեցած կլինի Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի ներկայացուցիչների համար: Սեպտեմբերին Սերբիայում կանցկացվի մեծահասակների աշխարհի առաջնությունը, իսկ հոկտեմբերի 14-ին Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում կմեկնարկի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Վլադիմիր Հովհաննիսյանի խոսքերով՝ այս երկու մրցաշարերին էլ Հայաստանը մասնակիցներ կունենա: Մինչ այդ Իտալիայում, հնարավոր է, կանցկացվի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որին ևս Հայաստանի գրեփլինգի հավաքականը նախատեսում է մասնակցել:
ՀԳՖ գլխավոր քարտուղարը կարևորում է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ UWW-ի կողմից մարզաձևի նկատմամբ մեծ ուշադրությունը. «UWW-ի նախագահ Նենադ Լալովիչը վերջերս հայտարարեց, որ գրեփլինգը նոր մակարդակի է բարձրացվելու: Կազմակերպչական հարցերով մինչ այս զբաղվում էին թուրքերը, բայց հիմա աշխատանքները համակարգելու է միջազգային ֆեդերացիայի՝ Շվեյցարիայում տեղակայված գլխավոր գրասենյակը: Ասում են՝ բոլորովին նոր մակարդակի են հասցնելու գրեփլինգը»:
Խոսելով առաջիկա մյուս ծրագրերից՝ Վլադիմիր Հովհաննիսյանը հայտնում է, որ Հայաստանում նախատեսում են միջազգային մեծ մրցաշար անցկացնել ու նաև արտասահմանցի բարձրակարգ մասնագետների հրավիրել Հայաստան՝ սեմինարների:
Եվրոպայի առաջնությունում ունեցած լավ ելույթներով էլ մեր ընտրանին գրավել է տարբեր երկրների ներկայացուցիչների ուշադրությունը. «Մեր լավ ելույթներով պայմանավորված՝ տարբեր երկրների ներկայացուցիչներ մոտենում էին և առաջարկում համատեղ հավաքներ անցկացնել: Նման քննարկումներ էլ ունենք: Այնպես որ, առաջիկայում մեծ ծրագրեր ունենք, հուսանք՝ ամեն ինչ կստացվի»:
Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիան դեռևս մասնաճյուղեր ունի միայն Արմավիրի և Լոռու մարզերում: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանի խոսքով՝ աշխատանքներ են տարվում Հայաստանի այլ մարզերում ևս՝ մարզաձևի զարգացման ու մասսայականացման նպատակով:
Ֆեդերացիան նաև կրթական կարճ ծրագիր է պատրաստում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հետ համագործակցությամբ: Ըստ այդ ծրագրի՝ բոլոր ցանկացողները կկարողանան վերապատրաստում անցնել՝ որպես գրեփլինգի մարզիչ:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...