Գյումրիի նվերը քույր քաղաքին․ Մոն դը Մարսանում խաչքար է բացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+24.09 oC

Գյումրիի նվերը քույր քաղաքին․ Մոն դը Մարսանում խաչքար է բացվել

19:59 04.04.2022

Ֆրանսիայի Մոն դը Մարսան քաղաքում տեղի է ունեցել խաչքարի բացում։ Խաչքարը Մոն դը Մարսանին՝ Գյումրու նվերն է, հեղինակը գյումրեցի ճարտարապետ Սուրեն Կուրազյանն է։ Խաչքարի բացման արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, բարձրաստիճան պաշտոնյաններ Ֆրանսիայից, ոչ միայն Մոն դը Մարսանում բնակվող, այլ նաև Ֆրանսիայի տարբեր անկյուններում ապրող հարյուրավոր հայեր: Տեղեկացնում է Գյումրիի քաղաքապետարանը։

 

Մինչ բացման արարողությունը՝ ողջույնի խոսքով հանդես է եկել Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը: Ողջունելով բոլորին՝ Արթուր Պապիկյանը ներկաներին փոխանցել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես նշված էր.

«Թույլ տվեք նախ և առաջ շնորհակալություն հայտնել ձեզ բարեկամական մոտեցման ու հենց Գյումրիի հետ քույր քաղաքների հուշագիր կնքելու ձեր ցանկության համար։ Գիտեմ, որ Մոն դը Մարսանը մշակութային քաղաք է. ձեր քաղաքի թատրոնի համբավը հնչեղ է նաև ձեր երկրի սահմաններից դուրս։ Վստահ եմ՝ նաև այս դաշտում կարող ենք հետաքրքիր համագործակցություն նախատեսել։ Ինչպես ես, այնպես էլ իմ գործընկերները, շատ ոգևորված են քույր քաղաքներ դառնալու այս նախաձեռնությամբ, և այդ ոգևորությունը ծնվել է այն ժամանակ, երբ դուք էիք Գյումրիում, և կրկնապատկված է հիմա, երբ մենք ենք այստեղ։
Ես վստահ եմ՝ փաստաթղթային այդ վավերացումը նաև գործնական քայլերի նախահիմք կդառնա. Գյումրիում հիմա մի շարք մեծամասշտաբ ձեռնարկներ իրականացնելու ճանապարհին ենք, որտեղ կարող ենք ակնկալել նաև ձեր աջակցությունը…»:

Ողջույնի, շնորհակալության խոսքով հանդես են եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Մոն դը Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոն, «Երազ» հայկական երկշաբաթյա մշակութային փառատոնի կազմակերպիչ Անտուան Գարիելը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ոսկե գնդակը» պետք է վիճարկվի 2 ֆուտբոլիստի միջև․ Կանիսարես

18:39 04.06.2025

«Ոսկե գնդակը» պետք է վիճարկվի 2 ֆուտբոլիստի միջև․ Կանիսարես

«Վալենսիայի» նախկին դարպասապահ Սանտիագո Կանիսարեսը նշել է «Ոսկե գնդակի» իր 2 թեկնածուներին: «Ուսման Դեմբելեին չեմ տեսնում «Ոսկե գնդակով»: Նա շատ լավ մրցաշրջան անցկացրեց, Լուիս Էնրիկեին հաջողվեց նրան ավելի ուժեղ ֆուտբոլիստ դարձնել: Տեսնենք՝ ինչ կարող է անել Յամալն Ազգերի լիգայում: Կարծում եմ՝ դեռ կլինեն մրցաշրջաններ, որոնցում Յամալը մրցակցությունից դուրս կլինի, բայց այս տարի նրան չի բավարարում […] ...

Բաքվի հետ նախնական պայմանավորվածություն կա համատեղ անհետ կորածների որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

18:30 04.06.2025

Բաքվի հետ նախնական պայմանավորվածություն կա համատեղ անհետ կորածների որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ համատեղ իրականացնել որոնողական աշխատանքներ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը հայտնել է հունիսի 4-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում՝ մանրամասներ հայտնելով երկու երկրների անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների հանդիպման արդյունքներից։ «Այո, […] ...

Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք

18:23 04.06.2025

Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք

Հունիսի 2-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել է օպերատիվ տվյալ, որ Կոշ գյուղի մի բնակիչ անօրինական կերպով պահում է հրազեն և ռազմամթերք: Նույն օրը ժամը 13-ին կոշեցի 43-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված զննությամբ տղամարդու հողատարածքում գտնվող շինությունում հայտնաբերվել է ապօրինի պահվող հրազեն, փամփուշտներ և […] ...

Նեյմարի ապագան կարող է կտրուկ շրջադարձի ենթարկվել

18:14 04.06.2025

Նեյմարի ապագան կարող է կտրուկ շրջադարձի ենթարկվել

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի ապագան կարող է կտրուկ շրջադարձի ենթարկվել, գրում է Marca-ն: Բրազիլացի սուպերաստղի ծառայություններով է հետաքրքրված «Պաչուկան», որի՝ Նեյմարի հետ պայմանագիր կնքելու հարցում գլխավոր հաղթաթուղթն աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելն է: Մեքսիկական ակումբի համար Նեյմարի հնարավոր տրանսֆերը ենթադրում է ոչ միայն մարզական, այլ նաև մարքեթինգային հաջողություններ, ինչն իր հետ կբերի հովանավորչական պայմանագրեր: Նշենք, որ […] ...

Սիսիանի համայնքային ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

18:07 04.06.2025

Սիսիանի համայնքային ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Շամբ գյուղում հաշվառված 21-ամյա երիտասարդը ապրիլի 26-ի գիշերը, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, գողացել է գյուղի Խանջյան փողոցում կայանված «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենայի նվագարկիչը, ձայնարկիչները, սպորտային պայուսակ, էլեկտրոնային կրիչներ և օծանելիք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա նույն ժամանակահատվածում գողություն է արել նաև Խանջյան […] ...

SHANTNEWS

18:00 04.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP