23:17 10.04.2022
Գիտնականները կրկին հաստատել են, որ քնի պակասը, սննդի ազատ հասանելիության հետ միասին, ավելացնում է կալորիաների ընդունումը։ Այս մասին հաղորդում է Вести լրատվամիջոցը։ Միևնույն ժամանակ նրանք պարզել են, որ դա հանգեցնում է որովայնի հատվածում վնասակար ճարպի կուտակմանը։
Մի շարք հրապարակված հետազոտություններ կապ են գտել վատ քնի և ճարպակալման, ինչպես նաև դրա հետ առնչվող վիճակների, այդ թվում՝ նյութափոխանակության խանգարման և հիպորտոնիայի միջև։ Ցուցադրելով նույն կապը՝ այլ հետազոտությունները ցույց են տվել, թե ինչպես լրացուցիչ քունը կարող է հանգեցնել կալորիաների դեֆիցիտի և ինչպես է այն նվազեցնում գիրության վտանգը:
Մի խումբ գիտնականներ ԱՄՆ-ից, որտեղ գիրության խնդիրը շարունակում է մնալ առողջության գլխավոր սպառնալիքներից մեկը, որոշել են ավելի մանրամասն ուսումնասիրել քնի պակասի ժամանակ ճարպի կուտակման գործընթացը։ Գիտնականներն ընտրել են 12 առողջ, ճարպակալում չունեցող մարդկանց, որոնցից յուրաքանչյուրը երկու անգամ 21 օր անցկացրել է հիվանդանոցում՝ գիտնականների մշտական հսկողության ներքո: Առաջին 21 օրվա ընթացքում մասնակիցները պատահականության սկզբունքով բաժանվել են վերահսկիչ խմբի (նորմալ քուն) և սահմանափակ քնի խմբի:
Երեք ամիս անց խմբերը կրկին 21 օր անցկացրել են հիվանդանոցում, սակայն քնի «հակառակ» ռեժիմով։ Հետազոտության ընթացքում բոլոր մասնակիցներն ազատ ընտրել են իրենց սնունդը:
Գիտնականները վերահսկել և չափել են էներգիայի ստացումը և ծախսը, մասնակիցների մարմնի քաշը և կազմը, ճարպերի բաշխումը, ներառյալ ներքին օրգանները շրջապատող ճարպը և արյան մեջ ախորժակի կենսամարկերները:
Առաջին չորս օրը «ընտելացման» շրջան էր՝ բոլոր մասնակիցները քնել են ինը ժամ: Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում քիչ քնող խմբին թույլատրվել է չորս ժամ քնել, իսկ վերահսկիչ խմբին` ինը ժամ: Այնուհետև երեք գիշեր անընդմեջ բոլոր մասնակիցները վերականգնվել են՝ կրկին ինը ժամ քնելով:
4 ժամ քնած մասնակիցներն օրական ավելի քան 300 հավելյալ կալորիա են օգտագործել (քնի սահմանափակման ժամանակահատվածում): Նրանք սկսել են 13%-ով ավելի շատ սպիտակուցներ և 17%-ով ավելի շատ ճարպեր օգտագործել՝ համեմատած կլիմայականացման փուլի հետ։
Եթե մասնակիցները չանցնեին համակարգչային տոմոգրաֆիա, գիտնականները բաց կթողնեին հետազոտության ամենակարևոր հայտնագործությունը՝ քնի սահմանափակումը կամավորների մոտ որովայնի հատվածում ճարպի կուտակման պատճառ է դարձել: Ընդ որում, նրանց քաշի ավելացումը բավականին աննշան է եղել՝ մոտ 450 գրամ։
Գիտնականները բացատրում են, որ սովորաբար ճարպը կուտակվում է հիմնականում մաշկի տակ։ Այնուամենայնիվ, քնի պակասը, ակնհայտորեն, ճարպը «ուղղորդում է» որովայնի խոռոչ, որտեղ դրա ավելցուկը շատ ավելի վնասակար է առողջության համար։
Կարևոր է նշել, որ չնայած մասնակիցների կողմից կալորիաների ընդունումը և քաշը նվազում էին վերականգնող քնի ժամանակ, սակայն որովայնի ճարպը շարունակում էր կուտակվել: Սա հուշում է, որ առնվազն կարճաժամկետ հեռանկարում քնի ռեժիմի վերականգնումը լիովին չի վերացնում որովայնի ճարպի կուտակումը:
Աշխատանքի հեղինակները հետևյալ եզրակացությունն են անում՝ մարդիկ, ովքեր չեն կարողանում խուսափել անկանոն քնից, պետք է հետևեն հատուկ սննդակարգի և մարզումների։
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
21:25 06.08.2025
Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 13/1, 18/3 շենքեր, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 30, 32 […] ...
21:14 06.08.2025
Թրամփ. Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը շատ արդյունավետ էրՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը եղել է շատ արդյունավետ: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում: «Իմ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հենց նոր շատ արդյունավետ հանդիպում ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մեծ առաջընթաց է գրանցվել։ Ես մեր եվրոպացի դաշնակիցներին տեղեկացրել եմ […] ...
21:05 06.08.2025
ԱՄՆ-ի լավագույն թենիսիստները կմրցեն Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակչումՏորոնտոյում կայացել է «Մասթերս 1000» կարգի մրցաշարի քառորդ եզրափակչի երկու հանդիպում: ԱՄՆ-ի առաջին ռակետ Թեյլոր Ֆրիցը 6:3, 7:6 հաշվով հաղթել է աշխարհի 11-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովին: Կիսաեզրափակիչում Թեյլորը մրցելու է ԱՄՆ-ի երկրորդ ռակետ Բեն Շելթոնի հետ: 22-ամյա թենիսիստը վստահ հաղթանակի է հասել Ալեքս Դե Մինորի հետ պայքարում: Գրանցվել է 6:3, 6:4 հաշիվը: Մինչև այդ խաղն […] ...
20:54 06.08.2025
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 7-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Կայք բնակավայրի գազասպառողների, նշված բանակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
20:42 06.08.2025
Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարականների կատարման ընթացքին։ Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին […] ...