18:56 05.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 55-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակչուհին 2022թ. ապրիլի 5-ին՝ ժամը 02:15-ին, հաղորդում է տվել այն մասին, որ նախօրեին՝ ժամը 18:20-ի սահմաններում, 1967թ. ծնված ամուսինը, տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել, նրա մասին տեղեկություն չունի:
Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում, բացատրություն տալու նպատակով, ՀՀ ոստիկանության Մարտունու բաժին է հրավիրվել Գեղհովիտ բնակավայրի՝ 1998թ. ծնված բնակիչ, որը խոստովանել է, որ 2022թ. ապրիլի 4-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Մարտունի խոշորացված համայնքի Գետափնյա փողոցում՝ իր ավտոմեքենայում, գումարային հարցի շուրջ վիճաբանել է 55-ամյա տղամարդու հետ, որի ժամանակ իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներում, ինչի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից տղամարդը մահացել է, որից հետո վերցնելով նրա հագուստի գրպանից հայտնաբերած գումարը՝ մարել է իր ունեցած պարտքը, իսկ դիակը տեղափոխել է համայնքի անտառամերձ տարածք և թողել ծառերի տակ:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով:
Գեղհովիտ բնակավայրի՝ 1998թ. ծնված բնակչը ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով: Վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա մատնացույց է արել վայրը, որտեղ թողել է 55-ամյա տղամարդու դին. կասկածյալի կողմից մատնանշված վայրում տուժողի դիակը հայտնաբերվել է՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:
Տուժողի մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և դատավարական անհետաձգելի այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտման և դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:
16:20 25.05.2025
Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է17:11 25.05.2025
Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնըԵրևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս […] ...
16:40 25.05.2025
Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:20 25.05.2025
Անտառում ավտոմեքենան կողաշրջվել էՄայիսի 25-ին` ժամը 11:53-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք։ ...
15:58 25.05.2025
Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al JazeeraԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 52 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ խախտելով հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների […] ...
15:46 25.05.2025
Գնացքի տակ ընկած պատանին մահացել էՄայիսի 25-ին` ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ): […] ...
15:21 25.05.2025
Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկելՄայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...