19:27 05.04.2022
Փետրվարի 24-ից արևմտյան երկրները անցանկալի անձ են հայտարարել ընդհանուր առմամբ 315 ռուս դիվանագետների։ Պարզվել է, որ դա մոտ 2,5 անգամ ավելի է, քան 2018 թվականին Սկրիպալի գործով պայմանավորված դիվանագիտական անձնակազմի նախկինում կատարված խոշոր արտաքսումից հետո։
Լեհաստանը (45), Գերմանիան (40), Սլովակիան (35), Ֆրանսիան (35), Իտալիան (30) ռուս դիվանագետների մեծ մասին արտաքսել են Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր։
Նաև ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները հայտարարվել են անցանկալի անձինք Բելգիայում (21), Նիդեռլանդներում (17), Դանիայում (15), Բուլղարիայում (13), Հյուսիսային Մակեդոնիայում (5), Իռլանդիայում (4), Լիտվայում (4), Լատվիայում, (16), Շվեդիայում (3), Էստոնիայում (17), Չեռնոգորիայում (1) և Չեխիայում (1):
Միացյալ Նահանգները արտաքսել է Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցչին, ինչպես նաև պերսոնա նոն գրատա է հայտարարել ՄԱԿ-ում ռուսական առաքելության 12 աշխատակիցների։
Բացի դրանից, Ռիգան և Վիլնյուսը իջեցրել են Մոսկվայի դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը։ Լիտվան նաև հայտարարել է Կլայպեդայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության փակման մասին, իսկ Լատվիան՝ Լիեպայայում և Դաուգավպիլսում։ Էստոնիան էլ հայտարարել էր՝ Նարվայում հյուպատոսությունը և Տարտուում գտնվող գրասենյակը փակելու մասին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արևմտյան երկրների ոչ բարեկամական քայլերը համարում է Ռուսաստանին «քաղաքականորեն պատժելու» փորձեր։
18:39 04.06.2025
«Ոսկե գնդակը» պետք է վիճարկվի 2 ֆուտբոլիստի միջև․ Կանիսարես«Վալենսիայի» նախկին դարպասապահ Սանտիագո Կանիսարեսը նշել է «Ոսկե գնդակի» իր 2 թեկնածուներին: «Ուսման Դեմբելեին չեմ տեսնում «Ոսկե գնդակով»: Նա շատ լավ մրցաշրջան անցկացրեց, Լուիս Էնրիկեին հաջողվեց նրան ավելի ուժեղ ֆուտբոլիստ դարձնել: Տեսնենք՝ ինչ կարող է անել Յամալն Ազգերի լիգայում: Կարծում եմ՝ դեռ կլինեն մրցաշրջաններ, որոնցում Յամալը մրցակցությունից դուրս կլինի, բայց այս տարի նրան չի բավարարում […] ...
18:30 04.06.2025
Բաքվի հետ նախնական պայմանավորվածություն կա համատեղ անհետ կորածների որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրենՀայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ համատեղ իրականացնել որոնողական աշխատանքներ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը հայտնել է հունիսի 4-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում՝ մանրամասներ հայտնելով երկու երկրների անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների հանդիպման արդյունքներից։ «Այո, […] ...
18:23 04.06.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքՀունիսի 2-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել է օպերատիվ տվյալ, որ Կոշ գյուղի մի բնակիչ անօրինական կերպով պահում է հրազեն և ռազմամթերք: Նույն օրը ժամը 13-ին կոշեցի 43-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված զննությամբ տղամարդու հողատարածքում գտնվող շինությունում հայտնաբերվել է ապօրինի պահվող հրազեն, փամփուշտներ և […] ...
18:14 04.06.2025
Նեյմարի ապագան կարող է կտրուկ շրջադարձի ենթարկվելԲրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի ապագան կարող է կտրուկ շրջադարձի ենթարկվել, գրում է Marca-ն: Բրազիլացի սուպերաստղի ծառայություններով է հետաքրքրված «Պաչուկան», որի՝ Նեյմարի հետ պայմանագիր կնքելու հարցում գլխավոր հաղթաթուղթն աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելն է: Մեքսիկական ակումբի համար Նեյմարի հնարավոր տրանսֆերը ենթադրում է ոչ միայն մարզական, այլ նաև մարքեթինգային հաջողություններ, ինչն իր հետ կբերի հովանավորչական պայմանագրեր: Նշենք, որ […] ...
18:07 04.06.2025
Սիսիանի համայնքային ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտելՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Շամբ գյուղում հաշվառված 21-ամյա երիտասարդը ապրիլի 26-ի գիշերը, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, գողացել է գյուղի Խանջյան փողոցում կայանված «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենայի նվագարկիչը, ձայնարկիչները, սպորտային պայուսակ, էլեկտրոնային կրիչներ և օծանելիք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա նույն ժամանակահատվածում գողություն է արել նաև Խանջյան […] ...