«Աշխատում ենք զարգացնել և մասսայականացնել կանանց սամբոն». Մարիամ Հովհաննիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+21.09 oC

«Աշխատում ենք զարգացնել և մասսայականացնել կանանց սամբոն». Մարիամ Հովհաննիսյան

14:27 06.04.2022

Հայաստանի սամբոյի մեծահասակների առաջնությանն ընդառաջ՝ կանանց հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում ընտրանու ավագ մարզիչ Մարիամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Հովհաննիսյանի խոսքերով՝ կանանց շրջանում սամբոն ավելի է մասսայականացվում. «Անձնական մարզիչների ու ֆեդերացիայի հետ աշխատում ենք զարգացնել կանանց սամբոն։ Վերջին տարիներին ավելի շատ մարզուհիներ են ներգրավվում ուսումնամարզական հավաքներում ու միջազգային առաջնություններում, մեր նպատակը միջազգային մրցաշարերում կանանց ավելի մրցունակ հավաքական ունենալն է»։

Հայաստանում կանայք սամբո մարզաձևով հաջողությունների հասնում են դեռ 90-ականներից։ Տարբեր ժամանակներում ունեցել ենք աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Մարիամ Հովհաննիսյանը ևս Եվրոպայի սամբոյի առաջնության հաղթող է։

Հովհաննիսյանն ասում է՝ տարիների ընթացքում մեծ փոփոխությունների են ենթարկվել մրցաձևի կանոնները. «Օլիմպիական չափանիշներին համապատասխանելու համար հաճախ են փոփոխվում մրցականոնները, ինչի արդյունքում մարզիչների ու մարզիկների աշխատանքը կրկնակի բարդանում է։ Ստիպված ենք անընդհատ փոփոխել մարզումների մեթոդիկան, քայլել ժամանակին համահունչ։ Ֆեդերացիայի կողմից պարբերաբար կազմակերպվող մրցավարական սեմինարներն օգնում են արագ տիրապետել նոր կանոններին. առաջիկայում հայ միջազգային մրցավարների թիվը ևս կավելանա»։

Հավաքականի ավագ մարզիչն ընդգծում է՝ քաշային կարգերը նույնպես փոխվել են, մարզաձևը դարձել է առավել դիտարժան. «Ամեն ինչ արվում է, որ 2028 թվականին Լոս Անջելեսում նախատեսված Օլիմպիական խաղերի ժամանակ հայ սամբիստները փայլեն իրենց հաղթանակներով»։

Մարզիչը չի շտապում ենթադրություններ անել Օլիմպիական խաղերի հնարավոր մասնակիցների վերաբերյալ: Ասում է՝ հիմա իրենց առաջնային նպատակը Եվրոպայի առաջնությանը լավագույնս նախապատրաստվելն է. «Դեռ աշխատելու շատ տեղ ունենք։ Աղջիկները քրտնաջան մարզվում են, բայց մինչև 2028-ի Օլիմպիական խաղերը դեռ շատ ժամանակ կա։ Տարիքային կարգ փոխող մարզուհիներ ունենք, այսինքն՝ սերնդափոխությունն անխուսափելի է։ Մինչև Օլիմպիական խաղերը դեռ պետք է պատրաստվենք առաջիկա մրցաշարերին։ Այս պահին մեր գլխավոր նպատակը Եվրոպայի առաջնությանը լավ հանդես գալն է»:

Նշենք՝ ապրիլի 26-27-ը Երևանում կանցկացվի Հայաստանի սամբոյի մեծահասակների առաջնությունը: Ներքին առաջնության արդյունքների հիման վրա էլ կձևավորվի հավաքական թիմը, որը սեպտեմբերի 14-19-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP