«Չորս տարրերը իմ գույներով»․ Գյումրիում բացվել է ինքնուս նկարչուհի Նառա Անանյանի հինգերորդ անհատական ցուցահանդեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.09 oC

 «Չորս տարրերը իմ գույներով»․ Գյումրիում բացվել է ինքնուս նկարչուհի Նառա Անանյանի հինգերորդ անհատական ցուցահանդեսը

19:52 08.04.2022

Գունային համադրումներով ստեղծված գործերի հեղինակը մասնագիտությամբ դաշնակահար է։ Ստեղծագործելու մուսան նրա մոտ սկիզբ է առել 20 տարի առաջ։ Վրձին ու մատիտ երբևէ ձեռքը չառած երաժիշտը նկարել սկսել է 44 տարեկանում։ Իսկ տրված շնորհը, ասում է, խորհրդավոր ուժերից էր, թելադրանքով ու անզուսպ ցանկությամբ անգամ գիշերներն է նկարել, իսկ արդյունքում աբստրակտ պատկերներ էին ծնվում:

«20 տարի առաջ մի հրաշք երևույթից հետո, զանգերի ձայներից ես վեր եմ կացել գիշերը ու սկսել եմ նկարել հետաքրքիր գույներ։ Այդ ժամանակ չհասկացա, թե ինչ էր դա։ Ամբողջ գիշեր նկարեցի, հետո առավոտյան, երբ ճաշ էի պատրաստում, մի րոպե վրձինս վերցնում էի, էդ աշխատանքս կատարում էի, նորից անցնում իմ տնային աշխատանքներին»,- պատմում է նկարչուհի Նառա Անանյանը։

Այն, ինչ կատարվում էր Նառայի հետ և նրա պահվածքում, մեղմ ասած, անակնկալ է եղել ընտանիքի համար։ Դուստրն է պատմում, թե գիշերով ինչպես էր մայրը նկարում, իսկ ընտանիքի անդամները դարձել էին նրա ստեղծագործական անքուն գիշերներին  հետևողները։

Մեկը մյուսին հաջորդող նկարների պայծառ գույներում Նառա Անանյանը բարություն, լույս ու սեր է փնտրում։ Քաղաքի սև գույների մեջ՝ լույս․․․ Երկրաշարժից հետո արված աշխատանքներն այսպես են բնութագրել  արվեստագետներն ու հայտնի նկարիչները: Վերացական ստեղծագործություններով իր ներաշխարհը դատարկող  կնոջը ոգեշնչել են գործընկերների կարծիքներն ու նրան մղել ավելի կատարյալ ու գեղեցիկ գործեր ստեղծելուն:

Հետո աշխատանքները տեսել ու գնահատել է հայտնի վաստակավոր նկարիչ, գյումրեցի Խաչատուր Վարդպարոնյանը, որին հատկապես զարմացրել էր ինքնուս նկարչուհու գույների համադրման ճիշտ զգացողությունն ու կտավի հետ աշխատանքի բծախնդրությունը:

«Պատահել է, որ ընկեր Վարդպարոնյանը մեր տուն է եկել, ինձ շատ յուղաներկեր է նվիրել։ Ասաց, աղջիկ ջան, վերցրու շեդեվրներ նկարի։ Ինքը ընդհանրապես չի սիրել աբստրակցիան որպես ոճ, բայց իմ աշխատանքները շատ էր սիրում»,- հիշում է ինքնուս նկարչուհին։

Ցուցահանդեսին ներկայացված մոտ 30 աշխատանքներն ինքնուս ստեղծագործողի սկզբնական շրջանի գործերն են։ Նառա Անանյանի գործունեության վրա նաև մեծ ազդեցություն է ունեցել այն միջավայրը, որտեղ երկար տարիներ է: Աշխատում է Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում, ուսումնական մասի վարիչն է, գույների ներաշխարհում, ստեղծագործող մարդկանց կողքին է օրվա մեծ մասը։

2005 թվականին Նառա Անանյանը եղել է այն 50 արվեստագետ կանանցից մեկը, որի աշխատանքները ներգրավվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնած «Ստեղծագործական համադրություն» ցուցահանդեսում։ Մեկ տարի առաջ առցանց միջազգային մրցույթում Նառա Անանյանի հինգ աշխատանքներն արժանացել են մրցանակային դիպլոմների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP