Ռուսաստանը արտաքսում է 45 լեհ դիվանագետների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+23.09 oC

Ռուսաստանը արտաքսում է 45 լեհ դիվանագետների

20:50 08.04.2022

Ի պատասխան Լեհաստանից ռուս դիվանագետների արտաքսմանը, Ռուսաստանը անցանկալի անձ է հայտարարել 45 լեհ դիվանագետների, նրանք պետք է լքեն Ռուսաստանը մինչև ապրիլի 13-ը։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Մարտի վերջին Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը նոտա էր ստացել երկրի ԱԳՆ-ից 45 ռուս դիվանագետների արտաքսման մասին՝ ըստ Վարշավայի՝ հետախուզական գործունեության մեղադրանքով։ Նա այս որոշումը անվանել էր  անհիմն։

Երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունները պահպանվում են. Վարշավայում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը, ինչպես նաև հյուպատոսական վարչությունը, ինչպես նաև գլխավոր հյուպատոսությունները Կրակովում, Գդանսկում և Պոզնանում շարունակում են աշխատել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի

19:28 04.06.2025

Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է «Միկա» մարզահամալիր

19:20 04.06.2025

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է «Միկա» մարզահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր` հուլիսի 11-20-ը Երևանում անցկացվելիք բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով։ Նախարարի տեղակալին ներկայացվել են համալիրի գործունեությունը, ենթակառուցվածքային հնարավորությունները և ընթացող վերանորոգման և արդիականացման աշխատանքները։ «Միկա» մարզահամալիրում, մասնավորապես, արդեն կատարվել […] ...

Հունգարիայում հայտարարել են, որ ԵՄ-ն չի ձգտում Ուկրաինայում խաղաղության

19:10 04.06.2025

Հունգարիայում հայտարարել են, որ ԵՄ-ն չի ձգտում Ուկրաինայում խաղաղության

Եվրամիության առաջնորդները մտադիր են աջակցել Ուկրաինայում զինված հակամարտության շարունակությանը՝ չնայած Միացյալ Նահանգների խաղաղապահ ջանքերին, և ցանկանում են դրան ներքաշել նաև Հունգարիային, որը դեռևս խաղաղության կողմնակից է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգեյ Գուիյաշը։ Նա հայտնել է, որ իր վերջին նիստում Հունգարիայի կառավարությունը վերանայել է Ուկրաինայում ռազմական իրավիճակը և եկել […] ...

Վրաստանում փակվում է ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնը

18:57 04.06.2025

Վրաստանում փակվում է ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնը

Վրաստանում փակվում է 2005 թվականից գործող ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը։ Կառույցի մի խումբ աշխատակիցներ հայտարարել են, որ համապատասխան ծանուցում են ստացել իրենց ղեկավարությունից: «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հարցմանն ի պատասխան Վրաստանի արտգործնախարարությունը հաստատել է լուրը՝ հավելելով, որ «վերակազմակերպման արդյունքում կենտրոնը կմիավորվի նախարարության հետ»։ «Մենք կարծում ենք, որ մեր հիմնական առաքելությունը՝ հանրության իրազեկվածության բարձրացումը արևմտյան […] ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 25-31-ը

18:48 04.06.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 25-31-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 25-31-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մայիսի 25-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 25-ին և 31-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 25-ին, 26-ին և 27-ին։ ◾️ Հրազդան քաղաքում՝ […] ...

«Ոսկե գնդակը» պետք է վիճարկվի 2 ֆուտբոլիստի միջև․ Կանիսարես

18:39 04.06.2025

«Ոսկե գնդակը» պետք է վիճարկվի 2 ֆուտբոլիստի միջև․ Կանիսարես

«Վալենսիայի» նախկին դարպասապահ Սանտիագո Կանիսարեսը նշել է «Ոսկե գնդակի» իր 2 թեկնածուներին: «Ուսման Դեմբելեին չեմ տեսնում «Ոսկե գնդակով»: Նա շատ լավ մրցաշրջան անցկացրեց, Լուիս Էնրիկեին հաջողվեց նրան ավելի ուժեղ ֆուտբոլիստ դարձնել: Տեսնենք՝ ինչ կարող է անել Յամալն Ազգերի լիգայում: Կարծում եմ՝ դեռ կլինեն մրցաշրջաններ, որոնցում Յամալը մրցակցությունից դուրս կլինի, բայց այս տարի նրան չի բավարարում […] ...

BACK_TO_TOP