Ռազմական գործողությունների 47-րդ օրը․ կողմերը վերջին տեղեկություններն են հաղորդել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+33.09 oC

Ռազմական գործողությունների 47-րդ օրը․ կողմերը վերջին տեղեկություններն են հաղորդել

12:42 11.04.2022

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 47 օր։ Առավել թեժ մարտեր են ընթանում Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում, որտեղ Ռուսաստանը կենտրոնացրել է իր հիմնական ուժերը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական ուժերը երկրի արևելքում ավելի լայնամասշտաբ գործողությունների են անցնելու։

Իր հերթին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդել է, որ Ռուսաստանն ուժեր է հավաքում Սլոբոժանսկի ուղղությամբ հարձակումը վերսկսելու համար։ Գերատեսչությունը նաև որոշ մանրամասներ է ներկայացրել։

«Դոնեցկի ուղղությամբ ռուսական զորքերի հիմնական ջանքերը կենտրոնացած են Պոպասնայա, Ռուբեժնոյե, Նիժնեե և Նովոբախմուտովկա բնակավայրերը վերահսկողության տակ առնելու, ինչպես նաև Մարիուպոլի վրա լիակատար վերահսկողություն հաստատելու վրա։ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում Ուկրաինայի զինված ուժերը հետ են մղել ռուսական ուժերի չորս հարձակում, ոչնչացրել են 5 տանկ, 8 միավոր զրահատեխնիկա, 6 միավոր ավտոմոբիլային տեխնիկա և 8 հրետանային համակարգ», – հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Ստուպունը։

Իսկ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների և մարտական տեխնիկայի ոչնչացման կադրեր։ Գերատեսչությունը նշում է, որ առաջադրված խնդիրները կատարելու համար օգտագործվում են նաև «Իսկանդեր» հրթիռային համալիրներ։

Ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկություններ է հաղորդել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

«Գիշերը Վելիկայա Նովոսյոլովկա բնակավայրի տարածքում օդային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի սպառազինությունների և զինտեխնիկայի վերանորոգման բազան, այդ թվում՝ «Բուկ-Մ1» և «Օսա- ԱԿՄ» զենիթահրթիռային համալիրներ։ Նաև Նիկոլաև և Ժովտնևոյե բնակավայրերի տարածքներում ոչնչացվել է զինամթերքի երկու պահեստ։ Օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է Ուկրաինայի 78 ռազմական օբյեկտ»,- հայտնել է Իգոր Կոնաշենկովը։

Ռուսական կողմը նաև հաղորդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում գնդակոծել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության 5 բնակավայր։ Իսկ Ղրիմի երկնքում ռուսական հակաօդային պաշտպանության ուժերն ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել, Տավրիչեսկի բնակավայրի տարածքում 2 տուն է վնասվել։

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ փետրվարի 24-ին ռազմական գործողությունների մեկնարկից սկսած ավելի քան 4,5 միլիոն ուկրաինացի լքել է երկիրը։ Ավելի վաղ ՄԱԿ-ում հայտնել էին, որ սա ամենամասշտաբային միգրոցիոն ճգնաժամն է Երկրորդ աշխարհամարտից ի վեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

21:36 06.08.2025

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

21:25 06.08.2025

Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 13/1, 18/3 շենքեր, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 30, 32 […] ...

Թրամփ. Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը շատ արդյունավետ էր

21:14 06.08.2025

Թրամփ. Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը շատ արդյունավետ էր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը եղել է շատ արդյունավետ: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում: «Իմ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հենց նոր շատ արդյունավետ հանդիպում ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մեծ առաջընթաց է գրանցվել։ Ես մեր եվրոպացի դաշնակիցներին տեղեկացրել եմ […] ...

ԱՄՆ-ի լավագույն թենիսիստները կմրցեն Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակչում

21:05 06.08.2025

ԱՄՆ-ի լավագույն թենիսիստները կմրցեն Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակչում

Տորոնտոյում կայացել է «Մասթերս 1000» կարգի մրցաշարի քառորդ եզրափակչի երկու հանդիպում: ԱՄՆ-ի առաջին ռակետ Թեյլոր Ֆրիցը 6:3, 7:6 հաշվով հաղթել է աշխարհի 11-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովին: Կիսաեզրափակիչում Թեյլորը մրցելու է ԱՄՆ-ի երկրորդ ռակետ Բեն Շելթոնի հետ: 22-ամյա թենիսիստը վստահ հաղթանակի է հասել Ալեքս Դե Մինորի հետ պայքարում: Գրանցվել է 6:3, 6:4 հաշիվը: Մինչև այդ խաղն […] ...

Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում

20:54 06.08.2025

Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 7-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Կայք բնակավայրի գազասպառողների, նշված բանակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

20:42 06.08.2025

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարականների կատարման ընթացքին։ Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին […] ...

BACK_TO_TOP