23:58 11.04.2022
Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցի վերլուծաբան Էրգուն Բաբահանը իր «Էրդողանը կհեռանա, բայց անախորժությունները չեն ավարտվի» հոդվածում անդրադարձել է ներկայիս Թուրքիայի քաղաքական ու տնտեսական անհեռանկարությանը։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հոդվածում նշվում է, որ Թուրքիան չի կարող լինել տնտեսական այն մոդելի մասը, որն ընդգրկում է Արևմտյան Եվրոպան, Կենտրոնական Եվրոպայի մի մասը և, ի վերջո, Արևելյան Ասիայի առաջին կղզիների շղթան:
Ըստ Բաբահանի՝ հիշյալ մոդելը հիմնված է ազատ և արդար ընտրությունների և դինամիկ շուկայական տնտեսության վրա։ Դրանք են արևմտյան լինելու առավելությունները և ինչպես նշում է ամերիկացի պատմաբան Ստիվեվ Կոտկինը. «առավելություններ, որոնք երբեք չպետք է թերագնահատել»:
Եվ ուրեմն ի՞նչն է խնդիրը, արդյո՞ք աշխարհագրությունը ճակատագիր է:
«Դա աշխարհագրություն չէ, աշխարհաքաղաքականություն է,- իր իսկ հարցադրմանը պատասխանում է հոդվածի հեղինակը։ — Թեև Թուրքիան վերջին 200 տարին ծախսել է Արևմուտքին ինտեգրվելու համար, թեև 70 տարի է, ինչ ՆԱՏՕ-ում է, և ի վերջո վերսկսել է տապալված բանակցային գործընթացը Եվրամիության հետ, միևնույն է, արդյունքում նա դեռևս սև կայսրության ժառանգորդ է»։
Հոդվածի հեղինակի համոզմամբ՝ այսօր Թուրքիաում գրեթե բոլորը հավատում են, որ Էրդողանի անձի վրա հիմնված AKP-MHP վարչակարգի փլուզումը ճանապարհ կհարթի Թուրքիայի համար: Իհարկե ճնշող ռեժիմի ավարտը թեթևացում կբերի, հանգստություն կտա, բայց հիմնական խնդիրը ըստ էության չի լուծվի:
«Թուրքիայի խնդիրը մոնիզմի մեջ է, այն է, որ նա իր պատմության ընթացքում երբեք չի կարողացել ապահովել կյանքի և ունեցվածքի անվտանգությունը, և նա ունի խանդ ու զայրույթ Արևմուտքի հանդեպ… Արևմուտքը կարևոր է միայն ռազմապես և տեխնոլոգիապես ուժեղ լինելու առումով, այն ամբողջական չէ իր ներկայացրած արժեքներով: Այդ իսկ պատճառով քրդական խնդրի վերաբերյալ Արևմուտքի հիշատակումները դիտվում են ոչ թե որպես մարդու իրավունքների խնդիր, այլ որպես Թուրքիան մասնատելու իմպերիալիստական ծրագիր»,- գրում է թուրք վերլուծաբանը։
Մոնիզմը փիլիսոփայական համակարգ է, ըստ որի ֆիզիկական և հոգեկան բոլոր երևույթների, մատերիայի (նյութի), և ոգու բոլոր երևույթները ծագում են մեկ սկզբունքից։ Կարող է լինել՝ իդեալիստական մոնիզմ և մատերիալիստական մոնիզմ։ Հակադրվում է դուալիզմին։
Հոդվածում նաև նշվում է, որ ներկայիս Թուրքիան չի ներառում այնպիսի մի համակարգ, որը երկրում կապահովի արևմտյան տիպի ժողովրդավարություն, իրավական համակարգ, խոսքի ազատություն, կյանքի և ունեցվածքի անվտանգություն:
«Թուրքիան չի կարողանա դուրս գալ այս արատավոր շրջանից առանց ժողովրդավարության խնդիրները լուծելու, իրավական պետություն կառուցելու և քրդերին հավասար քաղաքացիներ ճանաչելու:
Մենդերես-Դեմիրել-Չիլլեր-Էրդողան հաջորդականությամբ մեր հիշողության մեջ դաջված կոռուպցիան, անօրինականությունը և ուժեղ տղամարդու մոդելը դեռ շարունակելու են վերարտադրվել: Խնդիրը ոչ միայն ղեկավարության մեջ է, այլև այն վերարտադրող կառույցի…»,- եզրակացնում է Բաբահանը։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...