08:48 20.02.2018
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայ Առաքելական եկեղեցին Գերագույն հոգևոր խորհրդի նիստ կգումարի: Դռնփակ նիստի օրակարգում Պոլսի պատրիարքության շուրջ ստեղծված իրավիճակն է:
Հիշեցնենք, որ Ստամբուլի նահանգապետարանն ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին պատասխանել էր այս ամիս՝ նշելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքական տեղապահ: Դեռևս 2017թ. փետրվարի 23-24-ին` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ
տեղի ունեցած հանդիպումների ժամանակ, որոնց մասնակցել էին Պոլսո Հայոց Պատրիարքության երեք միաբան եպիսկոպոսներ` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, որոշում էր կայացվել, որ Արամ Աթեշյանը պետք է հրաժարվի Պոլսո պատրիարքի փոխանորդի աթոռից՝ հնարավորություն ստեղծելով տեղապահի ընտրության: Այնինչ, Ստամբուլի նահանգապետարանի այս հայտարարությունից հետո Աթեշյանը վերադարձավ պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնին, ինչը նոր լարվածության պատճառ դարձավ :
Արդեն հայտնի է, որ Արամ Աթեշյանը չի մասնակցելու Մայր աթոռում կայանալիք ժողովին: Աթեշյանը իր մտերիմներին հաղորդել էր, որ այս փուլում նախընտրում է ներկա չլինել Գերագույն հոգևոր խորհրդի նիստին: SHANTNEWS-ի տեղեկություններով նիստին չի մասնակցի նաև Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:
Մինչ այս մի խումբ հասարակական կազմակերպություններ և անհատներ ստորագրահավաք են անցկացրել՝ բարձրագույն հոգևոր դասից պահանջելով կարգալույծ հայտարարել արքեպիսկոպոս Աթեշյանին:
Ստորև ներկայացված է դիմումի բովանդակությունն ամբողջությամբ:
Մայր Աթոռի Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ գերաշնորհ հայրերին եւ հարգարժան պարոններին,
Նկատի ունենալով, որ
1. Ստամբուլում թուրքական պետության գործակալի կարգավիճակում գործող Արամ արք. Աթեշյանը մշտապես ու հետևողականորեն խախտում է կուսակրոն քահանա ապա նաև եպիսկոպոս ձեռնադրվելիս իր ուխտերով ստանձնած պարտավորությունները,
2. Աթեշյանը ոչ միայն չի ընդունում Հայ եկեղեցու սրբադասած մեր նահատակների սրբությունը, այլև Հայոց ցեղասպանության նույնինքն փաստը, որով և նրանց հիշատակի անարգման հարցում նույնանում է ցեղասպան պետությանն ու նրա իշխանավորներին,
3. Աթեշյանը հետևողականորեն ոտնատակ է տալիս Ամենայն Հայոց Հայրապետի կարգադրություններն ու օրհնությունները, անարգում Ամենայն Հայոց Հայրապետի, մեր Եկեղեցու և ընդհանրապես հայ ազգի արժանապատվությունը,
4. Աթեշյանը, հակառակ բազմիցս զգուշացումներին` հետ կանգնելու իր այս անընդունելի ընթացքից, է՛լ ավելի առաջ է գնացել թուրքական գործակալի և խառնակչի իր առաքելության մեջ ու հետ կանգնելու մտադրություն իսկ չունի, ինչը բացահայտ հայտարարում է,
Ներքոստորագրողներս (հասարակական կազմակերպություններն ու անհատները) դիմում են Ձեզ` պահանջելով ս. թ. փետրվարի 20-ին Մայր Աթոռում կայանալիք Գերագոյն հոգեւոր խորհրդի նիստում Արամ արք. Աթեշյանին կարգալույծ հայտարարել և աշխարհականների կարգը դասել:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...