11:13 20.02.2018
ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության» կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը, ԱԻ նախարարի խորհրդական, Սեյսմիկ ծառայության պաշտպանության նախկին պետ Հրաչյա Պետրոսյանը և «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանն այսօր՝ փետրվարի 20-ին, հերթական անգամ խոսել են Հայաստանում սեյսմիկ ռիսկերից։
«Այժմ աշխատանքներ են գնում առկա շենք-շինությունների վիճակի մասին բազա ունենալու համար։ Մեկ շենքի համար նախնական գնահատական տալու համար անհրաժեշտ է երեք հարյուր հազար դրամ, այդ միջոցները դեռ կառավարությունը չունի, բայց ռազմավարություն է մշակված, քայլեր կատարվում են», – ասել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության» կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը։
«Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանն իր հերթին ընդգծել է, որ հզոր երկրաշարժի ժամանակ հետևանքները կարող են անկանխատեսելի լինել:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման ռազմավարությունը հանավության է արաժանացել 2017 թվականին: Ռազմավարության նպատակը Հայաստանի տարածքում առկա սեյսմիկ ռիսկի նվազեցումն ու բնակչության անվտանգության ապահովումն է: Դրան հասնելու համար պետք է նախադրյալներ ստեղծվեն շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման համար:
Ծրագրերն իրականացվելու են մի քանի փուլով. առաջին՝ նախապատրաստական փուլը ներառում է 2018-2020 թվականները: Այդ ընթացքում պետք է գույքագրվեն շենքերն ու շինությունները։ Երկրորդ փուլն ընդգրկում է 2020-2022 ժամանակահատվածը, որի ընթացքում նախատեսվում է մշակել շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրերը։ Իսկ երրորդ փուլի սկիզբը նախատեսվում է 2023 թվականից: Շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման փորձնական ծրագրեր կիրականացվեն նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ: Որպես Ծրագրերի համալիր իրականացման ժամկետ դիտարկվում է 2025-2030 թթ. ժամանակահատվածը:
Ըստ փորձագիտական գնահատականների՝ հանրապետությունում առկա են տարբեր նշանակության ավելի քան 545 հազար շենքեր և շինություններ, այդ թվում` 428 հազար անհատական բնակելի տներ, 19 հազար բազմաբնակարան շենքեր և 98 հազար տարբեր նշանակության շինություններ, այդ թվում` պատմամշակութային հուշարձաններ:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...