12:32 13.04.2022
2013 թվականին Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը չեղարկել էր փոքրամասնությունների հիմնադրամներում ընտրությունների անցկացման գործող կանոնակարգը: Վարչությունը դա հիմնավորել էր նոր, ավելի բարեփոխված կանոնակարգ կազմելու անհրաժեշտությամբ: Այդ ժամանակվանից սկսած պոլսահայ համայնքը չի կարողանում իր հիմնադրամներում գործադիր մարմինների պարբերական ընտրություններ անցկացնել պետության կողմից հաստատված կանոնակարգի բացակայության պատճառով: Համայնքի կողմից խնդրի պարբերական բարձրաձայնումից հոտո Թուրքիայի մշակույթի նախարարը խոստացել էր, որ 2022-ի ապրիլին փոքրամասնությունների հիմնադրամների համար նոր ընտրական կանոնակարգ կհրապարակվի, փոխանցում է Ermenihaber-ը։
Սակայն կանոնակարգի սպասվող մոտալուտ հրապարակումը մեծ հավանականությամբ չի լուծելու խնդիրն ամբողջությամբ, ինչի պատճառով էլ մեծացել է անհանգստությունը համայնքի անդամների շրջանում: Բանն այն է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության ու հիմնադրամների գլխավոր վարչության ներկայացուցիչների՝ հայ համայնքի հետ հանդիպմանը զուգահեռ ակտիվանում են խոսակցություններն այն մասին, որ նոր կարգավորմամբ համայնքին պատկանող Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամում գործադիր խորհրդի ընտրություններ չեն անցկացվելու կամ էլ դրանք հետաձգվելու են: Նույն խոսակցությունները կան նաև հունական հիվանդանոցի վերաբերյալ:
Համայնքին պատկանող ամենամեծ կառույցներից մեկի՝ Սբ. Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամում ընտրությունների հնարավոր բացառման մասին լուրերը մեծ անհանգստություն են առաջացրել համայնքային գործիչների շրջանում: Վերջիններս նախաձեռնել են առցանց ստորագրահավաք՝ ընդդեմ այնպիսի կանոնակարգի հրապարակման, որը կարող է հիշյալ հիմնադրամը դուրս դնել ընտրական գործընթացից:
Ստորագրահավաքին այս պահին միացել են ավելի քան 250 համայնքային գործիչներ: Ըստ Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի կայքի՝ «Facebook» սոցցանցում ստորագրահավաքը դեռևս բաց է, և հայ համայնքի անդամները կարող են միանալ դրան:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...