Շիրակի մարզում հաշվառված 335 հիդրանտից 170-ը չի գործում․ նոր կառուցված հիդրանտները տեխնիկական վիճակի ստուգում չեն անցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.09 oC

Շիրակի մարզում հաշվառված 335 հիդրանտից 170-ը չի գործում․ նոր կառուցված հիդրանտները տեխնիկական վիճակի ստուգում չեն անցել

19:16 14.04.2022

Շիրակի մարզի ամբողջ տարածքում հաշվառված են 335 հիդրանտներ, դրանցից մոսկովյան տեսակի են միայն 165-ը, մնացածը՝ թուրքական են, որոնցից օգտվել չեն կարող: Դրանք  ջրամատակարարման ցանցի նորացման ժամանակ են տեղադրվել, բայց մետաղյա կոնստրուկցիաներն ու բանալիները մարզային փրկարարական վարչությանը չեն տրամադրվել:

Հրդեհների ժամանակ մեքենաները ջրով լիցքավորելու համար մոսկովյան տիպի հիդրանտներն են օգտագործում:

«Հրդեհի ժամանակ, տեղադրելով ընդհանուր հոսքին, բանալիով բացում ենք, մեր դեպքում ավելի հարմար է օգտագործել էս հիդրանտները, որովհետև հա՛մ բանալին է հետը աշխատում հեշտ, հա՛մ ժամանակը  ավելի քիչ է ծախսվում»,- բացատրում է Գյումրի ՀՓՋ հրշեջ-փրկարար Եղիշե Փահլևանյանը։

Այս խնդիրն առաջացել է տարիներ առաջ, երբ ջրամատակարար ընկերության պատվերով, բայց իրենց համար անհայտ մի կազմակերպություն մարզում կառուցել է հիդրանտներ, որի ավարտից հետո մայր ջրատարի վրա կառուցված հիդրանտների բանալիները չեն փոխանցել ԱԻՆ Շիրակի մարզային վարչությանը։ Մինչ օրս դրանց տեխնիկական վիճակի ստուգում չի իրականացվել։

«Թուրքական տիպի հրշեջ հիդրանտներից օգտվելու համար մեզ հարկավոր են բանալիների փորձարկումներ իրականացնել և հետագայում շահագործելու համար, որը ներկա պահին  մենք չունենք, ունենք ոչ գործարանային, այսինքն՝ ձեռքի պատրաստած հրշեջ հիդրանտներ, որոնք ժամանակավոր օգտագործման համար են տրամադրել Գյումրիի ՀՓՋ-ին, իսկ մյուս ՀՓՋ-ներում ընդհանրապես գոյություն չունեն»,- նշում է ՇՄՓՎ ՃԿԿ պետ Էդվարդ Սարոյանը։

«Շիրակ ջրմուղկոյուղի» ընկերության լուծարումից հետո համակարգի կառավարումը ստանձնած «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի պատասխանատուի պարզաբանմամբ՝ իրենք հիդրանտների տեխնիկական վիճակի և բանալիների փոխանցման պատասխանատվություն չեն կրում, բացի դրանից՝ այդքան անհրաժեշտ բանալիները, որպես գույք, իրենց նախկին ջրամատակարարը չի տրամադրել:

Ընկերության պատասխանատուն նաև հետևյալն է նշում, որ թուրքական հիդրանտների  տեխնիկական վիճակի մասին նկարագրություն կամ եզրակացություն պետք է լիներ կողմերի միջև ժամանակին ստորագրված ընդունման-հանձնման փաստաթղթերում, որոնք ևս իրենց չեն փոխանցվել:

«Եթե ժամանակին շինարարը վատ է կառուցել, որքանո՞վ է ճիշտ, որ այսօր ֆրանսիական շահագործողը դրա տակից դուրս գա։ Էդտեղ որ ժամանակին  կառուցել են, ավարտական ակտ են ստորագրել ու նաև ստորագրել է դրա տակ  հենց ԱԻՆ-ը։ Չէ՞ որ օբյեկտները հանձնել են շահագործման, հիմա պարզվում է՝ ոչ ոք, ոչ մի բանից տեղյակ չէ»,- SHANTNEWS. am-ին փոխանցեց «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանը։

Ջրամատակարար ընկերությունը պատրաստ է հիդրանտների խնդիրը կարգավորելու համար համագործակցել տեղական իշխանությունների և մարզային փրկարարական վարչության հետ: Այս ընթացքում կրկնօրինակն ունենալու համար պահանջել են հիդրանտների մետաղյա կոնստրուկցիաների ու բանալիների օրինակներ տրամադրել, բայց չեն ստացել:

«Որոշակի պայմանավորվածություն կա առ այն, որ ԱԻՆ Շիրակի համապատասխան տարածքային ստորաբաժանումը մեզ պետք է ներկայացնի ցանցում տեղադրված տարբեր տեսակի հիդրանտների բանալիներից թեկուզ մեկական օրինակ, մենք մեր ուժերով կփորձենք ինչ-որ տեղ պատվիրել, պատրաստել շատ ավելի մեծ քանակությամբ  բանալիներ, որպեսզի ԱԻՆ-ը կարողանա այդ ցանցը շահագործել, բայց մենք առ այսօր որևէ այդպիսի բանալի չենք ստացել շահագրգիռ կողմից»,- նշում է ջրամատակարար ընկերության պատասխանատուն։

Մարզում  հիդրանտներից մի քանիսն էլ մնացել են հողաշերտի տակ կամ քայքայվել են: Այս տարի Գյումրիում նախատեսվում է ավելացնել հիդրանտների թիվը, «Անի» թաղամասում նոր  ջրամատակարարման ցանցի աշխատանքների ընթացքում կտեղադրվեն նոր՝ մոտ 3 տասնյակ հիդրանտներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP