Ինչպե՞ս պայքարել անքնության դեմ. քնաբանի խորհուրդը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Ինչպե՞ս պայքարել անքնության դեմ. քնաբանի խորհուրդը

22:17 23.04.2022

Եթե անհանգստություն է առաջանում լուրերի պատճառով, և դու չես կարողանում քնել, պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպես ես պատրաստվում քնելուն: Lenta.ru-ի հետ զրույցում  Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական ​​համալսարանի սոմնոլոգիական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Կալինկինը մի քանի խորհուրդ է տվել՝ ինչպես հաղթահարել անքնությունը։

Առողջ քուն ունենալու  համար պետք է հետևել մի քանի պարզ կանոնների, ասում է Ալեքսանդր Կալինկինը։

«Առաջին հերթին պետք է սահմանափակենք տեղեկատվության կլանումը։ Երկրորդը՝ փնտրել ամենադրական տեղեկատվությունը, ոչ թե կենտրոնանալ բացասականի վրա: Սա կնվազեցնի անհանգստությունը: Ֆիզիկական ակտիվությունը զգալիորեն նվազեցնում է սթրեսն և անհանգստությունը , դա կօգնի բարելավել քնի որակը, բայց ավելի լավ է դա անել առավոտյան և բավականին ինտենսիվ։ Երեկոյան հարմար է ակտիվ զբոսնել մաքուր օդում։ Սա հնարավորություն կտա շեղվել մտքերից, իսկ ծանրաբեռնվածությունը լրացուցիչ արդյունք կտա։ Օրվա ընթացքում պետք է հնարավորինս շատ լինել արևի լույսով լուսավորված վայրերում, իսկ երեկոյան՝ նվազագույնի հասցնել գաջեթների, հեռուստացույցների, համակարգիչների օգտագործումը։ Սա մի կողմից էկրանի լույսի ազդեցությունն է, որպես հետևանք՝ մելատոնինի՝ քնի հորմոնի  արտադրության խախտումը և քնելու որակի վատթարացումը»,- բացատրել է բժիշկը։

Ալկոհոլը և ծխելը միայն վատացնում են իրավիճակը: Դրանք արագացնում են քունը, բայց հանգեցնում են վաղ արթնացման:

Քնելու համար օպտիմալ ժամանակը  22-23-ի  ժամանակահատվածում է:

Եթե մարդը մինչև գիշերվա երեքը նստել է գաջեթի մոտ և արթնացել առավոտյան  ժամը 10-11-ին, ապա հաջորդ օրը երեկոյան  նրա համար դժվար կլինի քնել:  Վաղ արթնանալը կարևոր է խոր քնի համար:

«Եթե մարդը քնում է 6-7 ժամ, սակայն 9-10 ժամ անցկացնում է անկողնում, դա կվատթարացնի քնի որակը: Պետք է քնել այնքան ժամանակ, որքան անկողնում եք։ Եթե 15-20 րոպե չեք կարողանում քնել, անպայման պետք է վեր կենաք, սկսեք ֆիզիկական ակտիվություն առանց վառ լույսի, առանց սնունդ ընդունելու և քնկոտության ի հայտ գալուց հետո վերադառնաք քնելու։ Եթե ​​երկար պառկես անկողնում,  անհանգստացնող մտքեր կառաջանան, որոնք հաստատ չեն օգնի քնելուն»,- ասել է բժիշկը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

16:00 23.06.2025

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին: […] ...

Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

15:56 23.06.2025

Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Հունիսի 13-ին Ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Օգանովի փողոցի 42-ամյա բնակչուհին հայտնել է, որ գողացել են երեխայի՝ շքամուտքում դրված հեծանիվը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը հունիսի 19-ին ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ 30-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...

Արթուր Աբրահամը հանդիպել է  Յուրգեն Կլոպի հետ

15:53 23.06.2025

Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

15:50 23.06.2025

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

Հունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

15:44 23.06.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

Հունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

15:38 23.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի  Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Հովսեփ Էմինի, Նաիրի Զարյան, Նիկողայոս Տիգրանյան, Հովսեփ Արղության փողոցների, Կոմիտասի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP