Խոլեստերինի մասին առասպելները հերքված են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Խոլեստերինի մասին առասպելները հերքված են

20:17 23.04.2022

Գաստրոէնտերոլոգ, թերապևտ Այգուլ Իշմուրազինան հերքել է խոլեստերինի մասին հիմնական առասպելները: Նա նշել է, որ միշտ չէ, որ անհրաժեշտ է ազատվել խոլեստերինից, թեկուզ միայն այն պատճառով, որ այն կարող է լինել և՛ «վատ», և՛ «լավ», հայտնում է Medic Forum-ը։

«Խոլեստերինը ցածր և բարձր խտության լիպոպրոտեին է: Առաջինները մեծացնում են սրտանոթային հիվանդությունների վտանգը: Իսկ վերջիններս, ընդհակառակը, նվազեցնում են սրտի պաթոլոգիաների առաջացման վտանգը»,- ասել է մասնագետը։

Նա ընդգծել է, որ բարձր խոլեստերինը միայն ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ չէ հանդիպում։ Նրա խոսքով՝ կարևոր դեր են խաղում նաև ժառանգականությունը, սնունդը, վատ սովորությունները, քնի և հանգստի ռեժիմը, վահանաձև գեղձի վիճակը։Իշմուրազինան վստահեցնում է, որ բարձր խոլեստերինի հայտնաբերումը  հեշտ գործ չէ, քանի որ այս հիվանդությունը հաճախ նկատելի ախտանիշներ չի ունենում։ Շատ դեպքերում խոլեստերինի հետ կապված խնդիրները հայտնի են դառնում ինսուլտից կամ սրտի կաթվածից հետո, բացատրել է նա:

Բժիշկն ասել է, որ մարդիկ սխալվում են՝ հրաժարվելով խոլեստերին պարունակող ցանկացած մթերքից։ Փոխարենը, նա կոչ  է արել կրճատել հագեցած ճարպերով հարուստ մթերքների քանակը, ինչպիսիք են միսը, կաթը, շոկոլադը կամ հացաբուլկեղենը: Բացի այդ, «վատ» խոլեստերինը նվազեցնելու համար անհրաժեշտ է սննդակարգը համալրել բանջարեղենով ու մրգերով, հացահատիկով, հատիկաընդեղենով, ընկույզով և անյուղ մսով, եզրափակել է բժիշկը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

16:22 23.06.2025

Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեի գլխավորած պատվիրակությունը հունիսի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. «Samand» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին

16:16 23.06.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. «Samand» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մելքումով 2/2 հասցեում կայանված ավտոմեքենայում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ «Samand» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, ով Երևանի բնակիչ 62-ամյա Յուրի […] ...

Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում

16:08 23.06.2025

Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այսուհետ կգործի ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում Անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ և չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման, եկամուտների ավելացման, ինչպես նաև նրանց զբաղվածության նպատակով։ Ծրագիրը հնարավորություն կընձեռի շահառուին ընդգրկել հասարակական աշխատանքներում՝ դարձնելով նրան ժամանակավոր զբաղված և տրամադրելով եկամուտ։ Միջոցառումը նախատեսում է […] ...

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

16:00 23.06.2025

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին: […] ...

Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

15:56 23.06.2025

Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Հունիսի 13-ին Ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Օգանովի փողոցի 42-ամյա բնակչուհին հայտնել է, որ գողացել են երեխայի՝ շքամուտքում դրված հեծանիվը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը հունիսի 19-ին ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ 30-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...

Արթուր Աբրահամը հանդիպել է  Յուրգեն Կլոպի հետ

15:53 23.06.2025

Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...

BACK_TO_TOP