23:17 23.04.2022
Հոգեբան Սյուզաննա Դեջես-Ուայթը Psychology Today-ում հրապարակված հոդվածում զգուշացրել է, որ կեղծ կենսուրախությունը կարող է հանգեցնել ուրիշների հետ շփվելու խնդիրների, դժվարացնում է ազատ ապրելը, անգամ կարող է հանգեցնել ավելորդ քաշի:
Հոգեբանը զգուշացնում է, որ մշտական շինծու լավ տրամադրությունը դժվարացնում է փոխըմբռնումը թե՛ ռոմանտիկ, թե՛ ընկերական հարաբերություններում։ Ուայթը նկարագրում է կյանքի այս մոտեցումը որպես «թունավոր դրականություն»: Այն համոզմունքը, որ անկախ նրանից, թե որքան սարսափելի կամ դժվար լինի իրավիճակը, պետք է կուրորեն պահպանել լավատեսական վերաբերմունք, թույլ չի տա իրերը տեսնել այնպես, ինչպես կան և անկեղծորեն հաղորդակցվել:
Նա նշում է, որ լավ է ձևավորել դրական մտածելակերպ, սակայն «թունավոր դրականությունը» բացասաբար է անդրադառնում մարդու վրա, քանի որ ստիպում է նրան ճնշել իրական զգացմունքները։ Ուայթի խոսքերով, որքան քիչ է մարդը հասկանում իր զգացմունքները, այնքան ավելի թաքնված է լավատեսի դիմակի հետևում։ Նման վարքագծի նշանները ճանաչելու համար հոգեբանը թվարկել է կեղծ լավատեսության յոթ բնորոշ նշան և խորհուրդ տվեց ազատվել այսպիսի մարդկանց հետ հաղորդակցվելուց։
Ուայթը բացատրում է, որ մարդիկ ձևացնում են, թե միշտ կենսուրախ են՝ վախենալով, թե ուրիշներն ինչ կմտածեն իրենց մասին, ուստի նրանք փորձում են մեղմել ցանկացած անհարմար շփում հաճելի խոսքերի օգնությամբ։ Բացի այդ, «տոքսիկ-դրական» մարդիկ արժեզրկում են սեփական զգացմունքները, չեն ընդունում տխրությունն ու հիասթափությունը, ինչպես նաև ամաչում են բացասական փորձը բացահայտ արտահայտելուց ։Հոգեբանի կարծիքով՝ նման վարքագիծը, ճնշված հույզերը կարող են հանգեցնել ֆիզիկական և հոգևոր ինքնազգացողության վատթարացման, նույնիսկ՝ ավելորդ քաշի: «Մենք նաև պետք է գիտակցենք, որ բացասական հույզերը հազվադեպ են պարզապես «անհետանում»: Զսպված զգացմունքները անպայման դուրս կգան, և դա կարող է տեղի ունենալ սխալ միջավայրում, սխալ պահի», – բացատրում է նա:
Առողջությանը վնաս պատճառելուց բացի, կեղծ կենսուրախությունը վատ է անդրադառնում այլ մարդկանց հետ հարաբերությունների վրա։ «Եթե մենք մեզ թույլ չտանք անկեղծ լինել մեր զգացմունքների վերաբերյալ, կամ թույլ տանք, որ ուրիշները հարմարավետ զգան իրենց, մենք զոհաբերում ենք իրական մտերմությունը և ստիպում հարաբերությունները պահպանել մակերեսային մակարդակի վրա»,- նշում է Ուայթը:
«Թունավոր-դրական» վարքագծից ազատվելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս ճանաչել ոչ միայն լավ, այլև վատ հույզերը։ Դա անելու համար դուք պետք է սովորեք, թե ինչպես արտահայտել ձեր մտքերը այլ կերպ: Օրինակ՝ «Դու անհանգստանալու ոչինչ չունես, ամեն ինչ լավ է» ասելու փոխարեն փորձիր ասել. «Ես տեսնում եմ, որ դու հոգեբանական խնդիրներ ունես հենց հիմա: Ինչպես կարող եմ օգնել քեզ»:
Դադարեցնելով թաքցնել իրական զգացմունքները կեղծ լավատեսության դիմակի հետևում և փորձելով կիսվել փորձով, մարդը կարող է ավելի լավ հասկանալ ինքն իրեն և ձեռք բերել հուզական ազատություն, ասում է Ուայթը:
16:45 23.06.2025
Ղարիբյանը, Պետրոսյանը և Դավթյանը առաջատարից ետ են կես միավորով․ Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվող «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» միջազգային մրցաշարում կայացել են 7-րդ տուրի պարտիաները։ Այս մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչներ Արսեն Դավթյանն ու Մանուել Պետրոսյանը մրցել են միմյանց դեմ. գրանցվել է ոչ-ոքի։ Մամիկոն Ղարիբյանն էլ սպիտակներով ոչ-ոքի է խաղացել հնդիկ Լալիթ Բաբուի հետ։ Հայ շախմատիստներն ունեն 6-ական միավոր և այլ մասնակիցների հետ կիսում […] ...
16:38 23.06.2025
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի Ներքին գործերի նախարար Գելա Գելաձեին: Վարչապետը ողջունել է նրա այցը Հայաստան և շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Գելաձեի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունն առավել ակտիվ և արդյունավետ կլինի: Երկրի ղեկավարը շեշտել է, որ այդ նպատակով ՀՀ Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը: […] ...
16:31 23.06.2025
ՀՀ ԱԳՆ-ն խորապես հիասթափված է «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ. հայտարարությունՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ ԱԳ նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։ ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը […] ...
16:28 23.06.2025
Բախվել են տրակտորը և մարդատար ավտոմեքենան. կան տուժածներՀունիսի 23-ին՝ ժամը 13:46-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գագարին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են տրակտորը և մարդատար ավտոմեքենան, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 70-րդ կմ-ին բախվել են «МТЗ» մակնիշի տրակտորը […] ...
16:22 23.06.2025
Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՎրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեի գլխավորած պատվիրակությունը հունիսի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ […] ...
16:16 23.06.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Samand» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մելքումով 2/2 հասցեում կայանված ավտոմեքենայում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ «Samand» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, ով Երևանի բնակիչ 62-ամյա Յուրի […] ...