12:41 19.04.2022
Որոշ մթերքներ միայն կարճաժամկետ հագեցվածություն են առաջացնում, որից հետո քաղցի զգացումը կրկնապատկվում է: Ինչու՞ է այդպես, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում պատմել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։
Օրգանիզմի կարիքները բավարարելու համար սնունդը պետք է պարունակի բավարար քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, ինչպես նաև վիտամիններ և հանքանյութեր։ Սննդի մեջ այդ տարրերից մեկի կամ մի քանիսի բացակայությունը կամ ցածր պարունակությունը սովի զգացում կառաջացնի, ասում է սննդաբանը։ Օրինակ՝ ֆասթ ֆուդը չի կարող լիովին բավարարել մարդու սննդանյութերի կարիքը, ուստի դրանից հետո նորից ուզում ես ուտել։
Օրգանիզմը ցանկանում է ավելի շատ ուտել ֆասթ ֆուդից հետո, քանի որ դրա մեջ օգտակար նյութեր չի գտնում։ Սա կարելի է համեմատել ոսկի փնտրողի գործողությունների հետ։ Նրան նույնպես շատ հանքաքար է պետք՝ մի քանի արժեքավոր ոսկե ավազ գտնելու համար: Օրգանիզմը արագ սննդից ստանում է շատ ածխաջրեր և ճարպեր, սակայն ոչ՝ օգտակար նյութեր, ուստի ցանկանում եք ավելի շատ ուտել։ Մինչ օրգանիզմը սննդանյութեր է փնտրում արագ սննդի մեջ, ախորժակը միայն ուժեղանում է, ասել է Ելենա Սոլոմատինան։ Ֆասթ ֆուդի հաճախակի օգտագործումը կարող է ստեղծել անվերջ սովի զգացում, երբ ինչքան շատ ես ուտում, այնքան շատ ես ուզում։
«Որտե՞ղ է գնում այն ամենը, ինչ վնասակար է այս սննդից. այդ ամենը գնում է ճարպային հյուսվածքի մեջ: Երբ կա շատ ճարպային հյուսվածք, այն սկսում է աշխատել որպես անկախ օրգան և բառացիորեն այլասերում է մարմնի ցանկությունները: Այսպիսով, լեպտին հորմոնը, որը նորմալ իրավիճակում (սնվելուց հետո,- խմբ.) պետք է «ասի», որ օրգանիզմը լցված է սնունդով և այլևս չի ուզում ուտել, փոխարենը սկսում է սխալ ազդանշաններ տալ, ինչի արդյունքում որքան մարդ կշտանում է, այնքան ավելի է ուզում է ուտել»,- բացատրել է Ելենա Սոլոմատինան։
15:53 23.06.2025
Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետՊրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...
15:50 23.06.2025
18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհինՀունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...
15:44 23.06.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգՀունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...
15:38 23.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Հովսեփ Էմինի, Նաիրի Զարյան, Նիկողայոս Տիգրանյան, Հովսեփ Արղության փողոցների, Կոմիտասի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
15:35 23.06.2025
Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխաԻսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների հետևանքով հունիսի 13-ից, երբ սկսվեցին ուղիղ բախումները, զոհվել է առնվազն 58 կին և երեխա, 222-ը վիրավորվել է: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ «Մինչ օրս զոհվել է 58 կին և երեխա, իսկ մոտ 222 կին և երեխա վիրավորվել է», – նրա խոսքերն է մեջբերում ISNA […] ...
15:28 23.06.2025
Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հաղորդել է սերբական ակումբի պաշտոնական կայքը։ «Ցրվենա Զվեզդան» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1,7 միլիոն եվրո ու նրա հետ 2 տարվա պայմանագիր կնքել։ «Լոկոմոտիվը» ևս 500 հազար եվրո պարգևավճար կստանա ու Թիկնիզյանի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 10 տոկոս մասնաբաժին։ […] ...