23:30 23.04.2022
Գիտնականները բացահայտել են դիետաների վնասակարությունը՝ ապացուցելով, որ քաշի հանկարծակի կորուստը հանգեցնում է սրտի հիվանդության: Այս մասին հայտնում են Eat This Not That կայքի հեղինակները: (ETNT):
Հոդվածի հեղինակներն անդրադառնում են Scientific American գիտական ամսագրի նորարարական հետազոտություններին և սննդաբան Աննա Ռիոսի առաջարկություններին։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դիետաները և քաշի կտրուկ անկումը հրահրում են սրտի հետ կապված խնդիրներ և վնասակար են առողջությանը։ Գիտնականները բացատրում են, որ սննդակարգի խիստ սահմանափակումները նպաստում են քաշի արագ ավելացմանը, և դա բացասաբար է անդրադառնում սրտանոթային համակարգի և ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա։
Ուսումնասիրությունների համաձայն՝ մարդիկ, ովքեր կարողացել են կտրուկ նիհարել, դժվար թե երկար ժամանակ պահպանեն իրենց կազմվածքը։ Ըստ Scientific American-ի՝ մարդկանց մոտ 80 տոկոսը մեկ տարվա ընթացքում կրկին գիրանում է, ինչը վնասակար է առողջության համար։ Առաջանում է այսպես կոչված «յո-յո» էֆեկտը, որը նիհարելու և քաշը վերականգնելու կրկնվող ցիկլերի շարք է: Ամերիկյան ֆիզիոլոգիական ընկերության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս ազդեցությունը վնասակար է սրտին և մեծացնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Դիետոլոգ Աննա Ռիոսը հաստատում է այս բացահայտումները. «Դիետան և քաշի տատանումները օրգանիզմի համար ծանր սթրես են, արտադրվում է սթրեսի հատուկ հորմոն՝ կորտիզոլը։ Այս հորմոնի բարձր մակարդակը կարող է օրգանիզմում բորբոքում առաջացնել և մեծացնել սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը»:
Այսպիսով, ոչ ճիշտ սննդակարգի հետևանքները կարող են շատ տարբեր խնդիրներ ավելացնել։Դիետոլոգը խորհուրդ է տալիս չփորձել մոդայիկ դիետաներ, որոնք խոստանում են արագ քաշի կորուստ: «Դիետաների մեծ մասը, որոնք խոստանում են արագ քաշի կորուստ, ներառում են կետո դիետան, Աթկինսի դիետան և պալեո դիետան: Այս դիետաները վատ կանդրադառնան սննդի հետ ձեր հարաբերությունների վրա և, հնարավոր է, ավելացնեն քաշը, քանի որ դրանք շատ լուրջ սթրես են օրգանիզմի համար»,- նշում է Ռիոսը։
16:22 23.06.2025
Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՎրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեի գլխավորած պատվիրակությունը հունիսի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ […] ...
16:16 23.06.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Samand» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մելքումով 2/2 հասցեում կայանված ավտոմեքենայում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ «Samand» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, ով Երևանի բնակիչ 62-ամյա Յուրի […] ...
16:08 23.06.2025
Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերումԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այսուհետ կգործի ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում Անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ և չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման, եկամուտների ավելացման, ինչպես նաև նրանց զբաղվածության նպատակով։ Ծրագիրը հնարավորություն կընձեռի շահառուին ընդգրկել հասարակական աշխատանքներում՝ դարձնելով նրան ժամանակավոր զբաղված և տրամադրելով եկամուտ։ Միջոցառումը նախատեսում է […] ...
16:00 23.06.2025
Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին: […] ...
15:56 23.06.2025
Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնըՀունիսի 13-ին Ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Օգանովի փողոցի 42-ամյա բնակչուհին հայտնել է, որ գողացել են երեխայի՝ շքամուտքում դրված հեծանիվը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը հունիսի 19-ին ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ 30-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...
15:53 23.06.2025
Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետՊրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...