22:04 23.04.2022
Սննդաբան Տորոպիգինան ասել է, որ յոգուրտի օգուտները մարսողության համար չափազանցված են. Ըստ նրա, տարածված պնդումը, թե այս ֆերմենտացված կաթնամթերքն օգնում է մարսողությանը, միայն մասամբ է ճիշտ: Այս մթերքը, նրա խոսքերով, պարունակում է պրոբիոտիկներ, որոնք աղիներում վերականգնում են առողջ միկրոֆլորան: Սակայն այդ օգտակար միկրոօրգանիզմների մեծ մասը կորչում է մարսողության ընթացքում և չի հասնում աղիքներ։ Բացի այդ յոգուրտները մեծ քանակությամբ շաքար են պարունակում։ «Օրինակ՝ պաղպաղակը պարունակում է չորս ճաշի գդալ շաքար, վանիլային մածունը՝ հինգ, իսկ 300 գրամ գազավորված ջուրը՝ ինը: Եթե չեք կարող հաշվել, թե որքան շաքար եք ուտում, գոնե փորձեք զերծ մնալ քաղցրավենիքի չարաշահումից»,- խորհուրդ է տվել սննդաբանը՝ հավելելով, որ ավելի լավ է ընտրել առանց շաքարի և հավելումների բնական յոգուրտներ, թթվասեր, մածուն, քան հայտնի, կոմերցիոն արտադրության յոգուրտները:
16:45 23.06.2025
Ղարիբյանը, Պետրոսյանը և Դավթյանը առաջատարից ետ են կես միավորով․ Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվող «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» միջազգային մրցաշարում կայացել են 7-րդ տուրի պարտիաները։ Այս մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչներ Արսեն Դավթյանն ու Մանուել Պետրոսյանը մրցել են միմյանց դեմ. գրանցվել է ոչ-ոքի։ Մամիկոն Ղարիբյանն էլ սպիտակներով ոչ-ոքի է խաղացել հնդիկ Լալիթ Բաբուի հետ։ Հայ շախմատիստներն ունեն 6-ական միավոր և այլ մասնակիցների հետ կիսում […] ...
16:38 23.06.2025
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի Ներքին գործերի նախարար Գելա Գելաձեին: Վարչապետը ողջունել է նրա այցը Հայաստան և շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Գելաձեի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունն առավել ակտիվ և արդյունավետ կլինի: Երկրի ղեկավարը շեշտել է, որ այդ նպատակով ՀՀ Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը: […] ...
16:31 23.06.2025
ՀՀ ԱԳՆ-ն խորապես հիասթափված է «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ. հայտարարությունՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ ԱԳ նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։ ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը […] ...
16:28 23.06.2025
Բախվել են տրակտորը և մարդատար ավտոմեքենան. կան տուժածներՀունիսի 23-ին՝ ժամը 13:46-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գագարին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են տրակտորը և մարդատար ավտոմեքենան, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 70-րդ կմ-ին բախվել են «МТЗ» մակնիշի տրակտորը […] ...
16:22 23.06.2025
Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՎրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեի գլխավորած պատվիրակությունը հունիսի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ […] ...
16:16 23.06.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Samand» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մելքումով 2/2 հասցեում կայանված ավտոմեքենայում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ «Samand» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, ով Երևանի բնակիչ 62-ամյա Յուրի […] ...