13:31 20.04.2022
Երեկ ՝ ապրիլի 19-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել վեցամյա աղջիկ երեխա, որը եղել է ծայրահեղ ծանր վիճակում։
«Երեխան մեզ մոտ ընդունվել է ծայրահեղ ծանր՝ մահամերձ վիճակում։ Անմիջապես ռեանիմատոլոգներն իրականացրել են վերակենդանացման աշխատանքներ։ Երեխան միացվել է արհեստական շնչառության ապարատին, անգիտակից էր։ Վերակենդանացման աշխատանքների ընթացքում երեխայի սրտի աշխատանքը սկսել է վերականգնվել։ Նրա մոտ ախտորոշվել է ասպիրացիոն ասֆիքսիա, այսինքն՝ շնչուղիների խցանում։ Բժիշկները երեխայի շնչուղիները մաքրել են կերակրի մնացորդներից, բայց, հավանաբար, երեխայի այդ վիճակի պատճառը շմոլ գազն է եղել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Վարձելյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի հետ լոգարանում նաև մայրն է եղել, որի ինքնազգացողությունը վատացել է ու դուրս է եկել լոգարանից, հետո որոշ ժամանակ անց հայրը մտել ու տեսել է երեխային լոգարանում ընկած վիճակում։ Բժիշկների կարծիքով`երեխային շատ ուշ են տեղափոխել հիվանդանոց, քանի որ նրա մոտ կյանքի նշաններ գրեթե չեն եղել։ Գյումրեցի բժիշկները պայքարել են երեխայի կյանքի համար, մշտապես կապի մեջ են եղել երևանյան գործընկերների հետ, անգամ քննարկել են երեխային մայրաքաղաք տեղափոխելու հարցը, բայց, ծայրահեղ վիճակը հաշվի առնելով՝ տեղափոխություն չեն կատարել։
«Քննարկվեց երեխային սանավիացիայով տեղափոխել Երևան, բայց մեկ տոկոս հավանականություն կար, որ մինչև տեղ հասնելը նա կապրեր։ Մեզ մոտ տեղափոխվելուց 3-4 ժամ անց՝ գիշերը 01։00-ի սահմաններում, երեխայի սիրտը կանգնեց, ամբողջ գիշեր եղել ենք հիվանդանոցում»,- նշել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։
Բժիշկների ահազանգով հիվանդանոց են մեկնել նաև Շիրակի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցները։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...