18:16 20.04.2022
2019թ. հուլիսի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կ. Խալաթյանն իր քրոջ անվամբ հաշվառված՝ «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայով գտնվելով Երևան քաղաքի Բաշինջաղյան-Մազմանյան-Բեկնազարյան փողոցների հատման օղակաձև խաչմերուկում, մոտ երկու րոպե ավտոմեքենան վարել է օղակաձև խաչմերուկի շրջանում՝ անկանոն արագությամբ, ուղղություններով և կտրուկ արգելակումներով, ինչպես նաև կողային դիրքով՝ երկու անիվների վրա՝ այդ կերպ ոտնահարելով համակեցության ընդհանուր կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության անդամների, երթևեկության մասնակիցների նկատմամբ, վերջիններիս շրջանում ստեղծելով վախի և տագնապի զգացողություն: Այդ արարքների հետևանքով խաթարվել է բնականոն երթևեկությունը:
Դեպքի առթիվ 2019թ. հուլիսի 23-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել է քրեական գործ, որով իրականացված նախաքննության ընթացքում երկու անձի, այդ թվում նաև Կ. Խալաթյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել էր դատարան:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, համադրելով և համակցության մեջ գնահատելով մեղադրանքի հիմքում ընկած ապացույցներն ու գործի փաստական տվյալները, գտել է, որ Կ. Խալաթյանը իր վարած ավտոմեքենայով Երևան քաղաքի Բաշինջաղյան-Մազմանյան-Բեկնազարյան փողոցների հատման օղակաձև խաչմերուկում կատարած գործողություններով դիտավորյալ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ: Այսինքն՝ այդ գործողությունները դատարանը որակել է իբրև խուլիգանություն և 2021թ. հոկտեմբերի 13-ի որոշմամբ (ԵԴ/1039/01/20) Կ. Խալաթյանին ճանաչել մեղավոր իրեն մեղսագրված արարքում: Մյուս ամբաստանյալին դատարանը ճանաչել է անմեղ, քանի որ հաստատված չի համարել նրա մասնակցությունը կատարված հանցագործությանը:
Պաշտպանության կողմը, չհամաձայնելով հատկապես Կ. Խալաթյանի արարքները խուլիգանություն որակելու առաջին ատյանի դատարանի տված իրավական գնահատականին, այդ որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք:
Քննության առնելով բողոքը՝ ՀՀ վերաքննիչ դատարանը 2022 թվականի հունվարի 26-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին՝ ամբողջությամբ համաձայնելով Առաջին ատյանի դատարանի արտահայտած դիրքորոշմանը: Այնուհետև դատական ակտը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, որը 2022թ. ապրիլի 2-ին որոշում է կայացրել այն վարույթ ընդունելը մերժելու մասին:
Այսպիսով՝ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը մտել է օրինական ուժի մեջ: Վերջինս, ըստ էության, ունի ուղղորդիչ և կարևոր նշանակություն նմանատիպ այլ քրեական գործերի համար և հիմնավորում է դատախազության այն անխախտ մոտեցումը, որ ավտոմեքենայով ճանապարհներին կատարվող նմանատիպ արարքները, որոնք հանրությանը հայտնի են առավելապես որպես «դրիֆտ անել», միանշանակ պարունակում են քրեական օրենքով արգելված խուլիգանության հատկանիշներ և պետք է արժանանան հենց նման որակման:
Ելնելով վերոգրյալից՝ հատկապես երիտասարդ վարորդներին հորդորում ենք ձեռնպահ մնալ ավտոճանապարհներին, դրանց հանգուցային և երթևեկության մասնակիցների առատությամբ առանձնացող գոտիներում նմանատիպ արարքներ կատարելուց, քանի որ դրանք հանգեցնելու են քրեական պատասխանատվության:
19:54 09.06.2025
Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայրՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...
19:52 09.06.2025
Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներինՏանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...
19:40 09.06.2025
Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժածԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպե հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի […] ...
19:26 09.06.2025
Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոնԵրևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...
19:14 09.06.2025
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետՀունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...