Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանրային քննարկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանրային քննարկում

16:50 21.04.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանրային քննարկում, որի ընթացքում ներկայացվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության նախնական գնահատման հաշվետվությունը։ Այն մշակվել է «Էկոլայն Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի, «ՍԻ Ի Սոլյուշնս» ՍՊԸ-ի և «ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» ընկերությունների միավորման կողմից։

Հանրային քննարկմանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵՆ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներ։

«Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման աշխատանքներն իրականացվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ազգային պահանջներին համապատասխան։

Հանրային քննարկման ընթացքում «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-4 ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը ներկայացրել է կառուցվելիք ճանապարհի տեխնիկական բնութագիրը։ Ճանապարհն ունենալու է 60 կմ երկարություն։ Նախատեսված է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի ճանապարհ՝ առաջին տեխնիկական կարգի պարամետրերով։ Ճանապարհն ունենալու է երեք երթևեկելի գոտի, յուրաքանչյուր երթևեկելի գոտին՝ 3.30 մ լայնությամբ, ընդհանուր երթևեկելի մասի լայնությունը՝ 11.1 մ, իսկ հողային պաստառի լայնությունը՝ 15.6 մ։ Կառուցվելիք ճանապարհն անցնում է բարդ ռելիեֆով, ճանապարհը ներառելու է ընդհանուր 5.1 կմ երկարությամբ 27 կամուրջ, 12.9 կմ երկարությամբ 9 թունել, ամենաերկարը Բարգուշատի թունելն է (8.6 կմ)։ Այսինքն՝ 60 կմ ճանապարհի մոտ 18 կմ-ն արհեստական կառուցվածքներ են։ Նախատեսված են մոտ 5 կմ ընդհանուր երկարությամբ 104 հենապատեր՝ մինչև 11 մ բարձրությամբ։ Պարոն Սանոյանը տեղեկացրել է, որ այս փուլում հայտարարված է ճանապարհի շինարարության կապալառուի ընտրության նախաորակավորման մրցույթ։

«ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս»-ի տնօրեն Արտակ Տեր-Թորոսյանը խոսել է ծրագրի իրականացման ընթացքում բնապահպանական կանխատեսվող ազդեցությունների մասին։ Ներկայացվել են նաև սոցիալ-տնտեսական հնարավոր ազդեցություններն ու օգուտները։ Մասնավորապես, ակնկալվում է բարելավված տրանսպորտային կապ, երթևեկության ժամանակի և ծախսերի էական կրճատում։ Հայաստանի տնտեսական աճը կխթանվի հարևան երկրների հետ ավելի լավ հասանելիության և առևտրի հնարավորությունների շնորհիվ։ Տարածաշրջանում կզարգանա զբոսաշրջության և հանգստի ներուժը, կստեղծվեն նոր աշխատատեղեր այս ոլորտում։ Նոր որակյալ ճանապարհը կհանգեցնի երթևեկության անվտանգության բարձրացմանը և տրանսպորտային միջոցների տեխսպասարկման ծախսերի կրճատմանը։ Շինարարության փուլում կստեղծվեն նոր աշխատատեղեր։

Կազմակերպիչները նշել են, որ համանման հանրային քննարկումներ կանցկացվեն նաև Սյունիքի մարզում՝ Սիսիանում, Դարպասում, Շենաթաղ, Քաջարան և այլն, որպեսզի լսեն նաև տեղի բնակչության կարծիքը, դիտողություններն ու նկատառումները»։

Возможно, это изображение 2 человека

Возможно, это изображение 3 человека, люди сидят и люди стоят

Возможно, это изображение 5 человек, люди стоят, люди сидят и в помещении

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP