17:55 21.04.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 21-ին կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն համագործակցության խնդիրներին նվիրված քննարկում, որը վարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանը և Արման Խոջոյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Ալեքսեյ Բույնևիչը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարևովը, Բելառուսից ժամանած մի շարք խոշոր ընկերությունների և Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչներ, էկոնոմիկայի նախարարության և ԵՏՀ այլ պաշտոնատար անձինք։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արտակ Քամալյանը նշել է․ «Մեր երկրներում տարիների ընթացքում ձևավորված առանձնահատուկ կարողությունների զարգացումը ԵԱՏՄ տարբեր ձեռնարկությունների հետ կոոպերացիայի և ինտեգրման միջոցով կարող է ունենալ սիներգիկ էֆեկտ և նպաստել արտադրողականության և մրցունակության բարձրացմանը, այդ թվում՝ համաշխարհային շուկայում։ Իհարկե, այսօր հաճախ ենք ականատես լինում երրորդ երկրներից եկող մարտահրավերներին, սակայն, կարծում եմ, համատեղ ուժերով ավելի հեշտ կարող ենք գտնել առկա խնդիրների համար առավել կրեատիվ լուծումներ»։
Արտակ Քամալյանը հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում քննարկվող կոնկրետ արդյունաբերական նախագծերը կնպաստեն ԵԱՏՄ երկրներում ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ անդամ պետությունների հետ արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացումը, մասնավորապես՝ արտադրական կոոպերացիոն կապերի ընդլայնման ուղղությամբ, և հավելել, որ Հայաստանում ստեղծված ազատ տնտեսական գոտիները պատրաստ են տրամադրել իրենց տարածքները համատեղ ձեռնարկությունների ստեղծման համար։
Իր հերթին Աննա Դոնչենկոն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը շարունակում է ակտիվորեն զարգանալ, ինչի մասին վկայում է երկու երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը, որը 2021 թվականին կազմել է 2,6 մլրդ ԱՄՆ դոլար։
Ըստ Բելառուսի արդյունաբերության նախարարի տեղակալ Անդրեյ Բույնևիչի՝ բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ և պատրաստ է համատեղ աշխատել տարբեր ուղղություններով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը հատկապես մեքենաշինության, գյուղտեխնիկայի արտադրության, սարքաշինության և վերելակների տեղադրման ոլորտներում։
Քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակում լոգիստիկ ծառայությունների առավել արդյունավետ կազմակերպման և Լարսին այլընտրանքային ճանապարհներ ստեղծելու հնարավորությունները։
Հանդիպմանը ներկա բելառուս գործարարները համառոտ ներկայացրել են իրենց ընկերությունների գործունեությունը։
Այցի ընթացքում հյուրերն այցելել են Հայաստանի արդյունաբերական մի շարք ընկերություններ, որոնց ղեկավարների հետ քննարկել են համագործակցության հնարավորությունները։
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...