Ստեփանակերտում ոստիկանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+17.09 oC

Ստեփանակերտում ոստիկանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

14:47 22.04.2022

2022 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 22:25-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Ս. Շ.-ն, նախապես վերցնելով իր բնակարանում ապօրինի պահած «АК-74» տեսակի 1466578 համարի՝ մարտական փամփուշտներով լիցքավորված ինքնաձիգը, ներկայացել է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի Մեսրոպ Մաշտոց փողոցի 16 հասցեում տեղակայված՝ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ, պայմանավորված նույն օրը՝ ժամը 19:15-ին, իր կողմից վարված «Օպել Աստրա» մակնիշի 72 HH 227 համարանիշի տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից արգելանքի վերցնելու և հատուկ պահպանման տարածք ընդունելու հետ, ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից իր ծառայողական գործունեության կատարման առնչությամբ նրանից վրեժխնդիր լինելու և ապօրինաբար, ուղղակի դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով, մուտք է գործել վերոհիշյալ օպերատիվ կառավարման կենտրոն և ինքնաձիգով թիրախային կրակոցներ է արձակել այնտեղ ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչ-հերթապահ, ոստիկանության մայոր Ժիրայր Բորիսի Ենգիբարյանի մարմնի՝ կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող, որովայնի և կրծքավանդակի մասերի ուղղությամբ, որի հետևանքով ստացած հրազենային մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ, Ս. Շ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպանությունը, որը կատարվել է՝ կապված անձի կողմից իր ծառայողական գործունեության հետ) և ԱՀ Քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք պահելը և կրելը) նախատեսված ենթադրյալ հանցանքների կատարման մեղադրանքով: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ երկու ամիս ժամկետով:

ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում իրականացվում է նախաքննություն: Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է ԱՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP