15:46 22.04.2022
Դատական համակարգի թափանցիկության ապահովման շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը և «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն այսօր ընդունել են Շվեդիայի Ազգային դատարանների (SNCA) ադմինիստրացիայի ներկայացուցիչներ Բյորն Լինդենին (դատական համակարգի նոր ակնկալիքները բավարարելու և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման նպատակով հայաստանյան դատավորների կարողությունների ընդլայնման ծրագրի ղեկավար) և Լյուդվիգ Բեքինգին (SNCA ծրագրի համակարգող և իրավախորհրդատու)։
Շվեդական պատվիրակության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել հանդիպման համար և ներկայացրել այն ծրագրերը, որոնք մտադիր են իրականացնել Հայաստանում՝ դատական համակարգին աջակցության ծրագրի շրջանակներում:
Մասնավորապես, շվեդական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել` կիսվելու արդարադատության ոլորտում իր փորձով, այդ թվում՝ դատավորների պրոֆեսիոնալիզմի և նրանց նկատմամբ հանրային վստահության բարձրացման ուղղություններով, որտեղ կարևորվել է նաև մեդիայի դերը։
Շվեդիայի Ազգային դատարանների ադմինիստրացիայի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց վերապատրաստումների ծրագիրը, որը կրելու է շարունակական բնույթ և ընդգրկելու է թե՛ գործող դատավորներին, թե՛ դատավորների թեկնածուներին։ Վերապատրաստումներն իրականացվելու են Արդարադատության ակադեմիայի միջոցով: Գործընթացին ներգրավված են լինելու նաև ոլորտի փորձագետներ:
Փոխնախարար Գրիգոր Մինասյանն իր հերթին հայտնել է, որ ՀՀ-ում արդեն իսկ ընթացքի մեջ են դատաիրավական բարեփոխումների իրականացման աշխատանքները:
Դատական համակարգի թափանցիկության ապահովման համատեքստում քննարկվել են նաև Բարձրագույն դատական խորհրդի նյութատեխնիկական ապահովվածության, մեդիայի և դատավորների հետ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտության և այլ հարցեր:
Գրիգոր Մինասյանը մտահոգություն է հայտնել, որ այժմ առկա են դատավորների թափուր հաստիքներ, սակայն չկան դիմողներ։ Շվեդական կողմն այս մասով ընդգծել է դատավորի աշխատանքի նկատմամբ հանրային վստահության բարձրացման և հարգանքի ամրապնդման, ինչպես նաև նիստերի քանակի նվազեցման անհրաժեշտությունը:
Երկուստեք ընդգծվել է համագործակցության շարունակականության կարևորությունը։
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...