«Վիլյառեալ»-ի կիսապաշտպանը մեղադրվում է հարձակման և կողոպուտի մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+25.09 oC

«Վիլյառեալ»-ի կիսապաշտպանը մեղադրվում է հարձակման և կողոպուտի մեջ

17:47 20.02.2018

«Վիլյառեալ»-ի կիսապաշտպան Ռուբեն Սեմեդուն հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, մի տղամարդ դիմել է ոստիկանություն, հաղորդում ներկայացնելով այն մասին, որ փետրվարի 12-ին, ֆուտբոլիստը երկու հոգու ընկերակցությամբ առևանգել է իրեն: Ըստ պորտուգալացի հայցվորի՝ Սեմեդուն հանցակիցների հետ գողացել է բանալիներն ու գումար, նաև պարաններով կապկպել է իրեն և ստիպողաբար պահել տանը:

 Ոստիկանությունն արդեն խուզարկել է Սեմեդուի բնակարանը:

 23-ամյա ֆուտբոլիստին մեղադրանք է առաջադրվել հարձակման և կողոպուտի  համար: Հիշեցնենք, որ ընդամենը երկու ամիս առաջ՝ 2017-ի դեկտեմբերին Սեմեդուին ձերբակալել էին գիշերային ակումբում խուլիգանության համար: 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երբ է մեկնարկելու Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի շինարարությունը

12:15 29.04.2024

Երբ է մեկնարկելու Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի շինարարությունը

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի կառուցման նախագիծը պատրաստ է և գտնվում է փորձաքննության փուլում: Շինարարության մեկնարկը նախատեսվում է 2024թ. երկրորդ եռամսյակում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Կամո Ունանյանը դարձել է WKF կարատեի միջազգային մրցաշարի հաղթող

11:24 29.04.2024

Կամո Ունանյանը դարձել է WKF կարատեի միջազգային մրցաշարի հաղթող

Ապրիլի 27-28-ը Գերմանիայի Հալլե քաղաքում տեղի ունեցավ WKF կարատեի միջազգային մրցաշարը, որտեղ մասնակցում էր 18 երկիր: Հայաստանը ներկայացրեց սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը: Մենամարտերում Կամոն հաղթելով նախ դանիացի, հետո գերմանացի և անգլիացի մարզիկներին դարձավ մրցաշարի հաղթող: ...

Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել «Տորինոյի» դեմ խաղում

10:59 29.04.2024

Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել «Տորինոյի» դեմ խաղում

Իտալիայի չեմպիոն «Ինտերն» Ա սերիայի 34-րդ տուրում ընդունել էր «Տորինոյին» և առավելության է հասել 2-0 հաշվով: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում չորս րոպեում դուբլ է գրանցել Հաքան Չալհանօղլուն, որին առաջին գոլի ժամանակ արդյունավետ փոխանցումը կատարել է Հենրիխ Մխիթարյանը: 35-ամյա կիսապաշտպանը մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 63-րդ րոպեին: «Տորինոն» 49-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով: Թուրինյան թիմը […] ...

ՊՍԺ-ն 12-րդ անգամ դարձավ  Ֆրանսիայի չեմպիոն

10:36 29.04.2024

ՊՍԺ-ն 12-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն

Փարիզի ՊՍԺ-ն պատմության մեջ ռեկորդային՝ 12-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Ֆրանսիայի չեմպիոն։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը չեմպիոն դարձավ Լիգա 1-ի 31-րդ տուրում երկրորդ տեղում ընթացող «Մոնակոյի»` արտագնա խաղում 2-3 հաշվով «Լիոնից» կրած պարտության շնորհիվ։ 70 միավոր ունեցող ՊՍԺ-ն առաջնության ավարտից 3 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար։ «Մոնակոն» 58 միավորով երկրորդն է։ «Լիոնը» հաղթանակից հետո վաստակել […] ...

2 արծաթ, 5 բրոնզ. բռնցքամարտի ԵԱ արդյունքները

10:06 29.04.2024

2 արծաթ, 5 բրոնզ. բռնցքամարտի ԵԱ արդյունքները

Հայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը ավարտեց 7 մեդալով։ Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալակիր դարձան Բարեղամ Հարությունյանը (48 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ): Եզրափակչում 28-ամյա Մանասյանը պետք է մենամարտեր Ռուսաստանը ներկայացնող Մուսլիմ Գաջիմագոմեդովի դեմ, սակայն հայ բռնցքամարտիկը վնասվածքի պատճառով դուրս չի եկել ռինգ, և հաղթանակը շնորհվել է մրցակցին։ Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալակիր էին դարձել Արթուր Բազեյանը […] ...

Անսու Ֆատին ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ

09:26 29.04.2024

Անսու Ֆատին ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆաթին, որը վարձավճարով հանդես է գալիս անգլիական «Բրայթոնում», ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ։ Ինչպես հաղորդում է Sport-ը, Ֆատին վճռական է տրամադրված վերադառնալու և թիմում իր տեղի համար պայքարելու հարցում: Նա ցանկանում է տպավորել գլխավոր մարզիչ Չավիին նախամրցաշրջանում։ Չավին, իր հերթին, պատրաստ է հնարավորություն տալ խաղացողին, բայց որոշիչ կլինի ակումբի ղեկավարության դիրքորոշումը։ Ընթացիկ […] ...

BACK_TO_TOP