17:32 25.04.2022
Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կոգանը հայտարարել է, որ ՌԴ մարզիկները չեն մասնակցելու Հայաստանի բաց առաջնությանը։ Այս մասին գրում է vnews.am-ը:
«Պատկերացում չունեմ, թե ինչ մրցում է անցկացվելու Հայաստանում։ Մեր մարզիկներն այդ մրցմանը չեն մասնակցելու»,- Կոգանի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ ՀԳՖ փոխնախագահ Արի Զաքարյանը հայտարարել էր, որ Հայաստանի բաց առաջնությանն ակնկալվում է Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը բաց թողած ռուսաստանցի գեղասահորդների մասնակցությունը։ Իսկ ՀԳՖ նախագահ Մելանյա Ստեփանյանը «Սպորտ Էքսպրես»-ին ասել էր, որ հայկական ֆեդերացիան շարունակում է մասնակցության հայտեր ստանալ, այդ թվում՝ ռուսաստանցի մարզիկներից։
«Իհարկե, ցանկալի կլիներ տեսնել աստղերին։ Բոլորին էլ սպասում ենք, սակայն նրանք դժվար թե գան։ Փոխարենը շուտով իր մարզիկների հետ հավաքի է ժամանելու Ալեքսեյ Միշինը։ ISU-ի համաժողովում Ռուսաստանի մարզիկների հարցի քննարկման դեպքում աջակցելու ենք ռուսական ֆեդերացիային։ Ռուսաստանցիները բազմիցս օգնել են մեզ՝ հիմա եկել է օգնելու մեր ժամանակը։ Դա նույնիսկ ենթակա չէ քննարկման՝ մենք դեմ ենք ռուսաստանցի մարզիկների հեռացմանը։ Առանց նրանց աշխարհի առաջնությունում շատ ձանձրալի էր։ Կարծում եմ՝ գեղասահքն առանց Ռուսաստանի չի նայվում»,- նշել էր Ստեփանյանը։
ԽՍՀՄ չեմպիոնուհի, մարզիչ Տատյանա Միշինան նշել է, որ իրենց սաները չեն մասնակցի մայիսի 27-28-ին նախատեսված Հայաստանի բաց առաջնությանը, քանի որ այդ մրցումն ընդգրկված չէ իրենց ծրագրում։
«Այդ իսկ պատճառով մենք չենք կարող այնտեղ ուղարկել նույնիսկ երիտասարդ մարզիկների։ Հուսով եմ՝ հաջորդ տարի կլինի այլ մրցացանկ, և մենք կկարողանանք մասնակցել։ Մրցել պետք է լինելու որտեղ որ հնարավոր է։ Հավանաբար Հայաստանի առաջնությանը կմասնակցեն կրտսեր տարիքի ռուսաստանցի մարզիկներ։ Մեր հիմնական գեղասահորդներն արդեն ավարտել են մրցաշրջանը և մասնակցում են ցուցադրական շոուների»,- հայտարարել է Միշինան։
Նա տեղեկացրել է նաև, որ իրենց խումբն ամբողջ կազմով, այդ թվում՝ Տատյանա Պրոկոֆևան, Միշա Կոլյադան և Լիզա Տուկտամիշևան, ապրիլի 30-ից մայիսի 11-ը հավաք է անցկացնելու Հայաստանում։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...