Մեկնարկել է INSARAG-ի չափորոշիչներին համապատասխան 36-ժամյա նախնական վերաորակավորման վարժանք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+25.09 oC

Մեկնարկել է INSARAG-ի չափորոշիչներին համապատասխան 36-ժամյա նախնական վերաորակավորման վարժանք

15:52 25.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ապրիլի 25-ին ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության պատվիրակությանը՝ Հումանիտար աջակցության արագ արձագանքման ղեկավար Դեյվիդ Սոխորի գլխավորությամբ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՇԶՀ գործակալության Հումանիտար աջակցության լոգիստիկայի բաժնից Գերման Վալտերը, գործակալության Հումանիտար աջակցության հատուկ խմբի անդամներ Ալեսսիո Մարացցան և Ֆաբիեն Վալտերիոն, ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը:

Պատվիրակությունը Երևան է ժամանել մասնակցելու ապրիլի 26-27-ը նախատեսվող հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի ԻՆՍԱՐԱԳ-ի (INSARAG) ՄԱԿ-ի նախնական վերաորակավորման վարժանքին, որը հնարավորություն կտա ստուգել Հայաստանի փրկարարական ջոկատների կարողությունների համապատասխանությունը միջազգային չափանիշներին և դրա հիման վրա 2022 թվականի սեպտեմբերի 1-4 կայանալիք հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի վերաորակավորումը:

Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարը հիշեցրել է, որ ԱԻՆ-ՇԶՀ գործակալության համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2005 թվականից, իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնց շարքում է «Արձագանք. Բուժմիավորումներ և «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրերը: Դրանց շնորհիվ Երևանում, Շիրակի, Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում միջազգային որոնողափրկարարական չափանիշներին համապատասխան տարածքային արագ արձագանքման ներքին հինգ թիմեր են ստեղծվել:

«Հնարավորության սահմաններում կցանկանանք շարունակել այս համագործակցությունը՝ ծրագրային զանազան ձևաչափերով: Հույս ունենք, որ կկարողանանք ապագայում ստեղծել նոր թիմեր»,- ընդգծել է Ա. Փամբուխչյանը:

Նախարարը պատվիրակության անդամներին շնորհակալություն է հայտնել մենթորական գործունեության և ԱԻՆ թիմին ցուցաբերած խորհրդատվության, այդ թվում` 2021 թվականի նոյեմբերին Շվեյցարիայում ՔՈՓ թիմի վերաորակավորման գործընթացին հայկական ՔՈՓ թիմին ներկայացուցիչների մասնակցությանն աջակցելու համար:

«Ինչպես հայտնի է մեր թիմն այս տարվա հունիսին Շվեյցարիայում մասնակցելու է սիմիլյացիոն վարժանքի»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ թիմի առաջին նախնական վերաորակավորման 36-ժամյա դաշտային վարժանքը չափազանց կարևոր է գերատեսչության համար, քանի որ դրանով պայմանավորված կլինի սեպտեմբերին կայանալիք INSARAG-ի չափորոշիչներին համապատասխան հայկական ՔՈՓ թիմի վերաորակավորման բարեհաջող ընթացքը և հնարավորություն կընձեռվի բարձրացնել թիմի պատրաստվածության աստիճանը: Միաժամանակ նախարարը վստահեցրել է, որ եթե թերություններ արձանագրվեն, ապա մինչև սեպտեմբեր դրանք ամբողջությամբ կշտկվեն:

Իր հերթին Դեյվիդ Սոխորը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա անդրադարձել է 2019 թվականին Հայաստանում կայացած վարժանքին և նշել, որ արդյունքներով տպավորված են:

«Մենք լիովին վստահում ենք հայկական կողմին, և այդ վստահությունը փոխգործակցության արդյունք է: Հուսով ենք, որ այս վարժանքի ժամանակ ևս մեր դիտարկումները հաշվի կառնվեն»,- նշել է նա:

Դ. Սոխորի խոսքերով՝ սեպտեմբերին կայանալիք միջոցառման հետ կապված մեծ սպասելիքներ ունեն:

Բացի այդ, ՇԶՀ գործակալության պատվիրակության անդամներն առանձնազրույց են ունեցել ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանի հետ՝ քննարկել առաջիկա անելիքների մեխանիզմները:

Հյուրերը շրջել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրում և այցելել ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչություն:

Նշենք, որ INSARAG-ը համաշխարհային ցանց է, որը ՄԱԿ-ի հովանու ներքո միավորում է ավելի քան 80 երկիր և կազմակերպություն: Այն հիմնվել է 1991 թ.՝ դարավերջյան երկու խոշորագույն` 1985 թ. Մեքսիկայի և 1988 թ. Սպիտակի երկրաշարժերից հետո` նպատակ ունենալով բարձրացնել որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությունը: 2015 թվականի սեպտեմբերին հայկական ՔՈՓ թիմը հանձնել է արտաքին որակավորման քննություն և դարձել ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) լիիրավ անդամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

00:06 21.07.2025

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

Հուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

23:59 20.07.2025

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

Աֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

23:48 20.07.2025

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

Հուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

23:27 20.07.2025

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

23:00 20.07.2025

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

22:35 20.07.2025

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...

BACK_TO_TOP