Թուրքիայի բնակչության մեծ մասը պատրաստ է լքել երկիրը ծանր տնտեսական պայմանների պատճառով․ հարցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+21.09 oC

Թուրքիայի բնակչության մեծ մասը պատրաստ է լքել երկիրը ծանր տնտեսական պայմանների պատճառով․ հարցում

22:46 30.07.2018

Թուրքիայի «Տնտեսագետների հարթակը» և «Aksoy» հետազոտական ընկերությունը համատեղ զեկույց են հրապարակել՝ բնակչության տնտեսական վիճակի վերաբերյալ։ Զեկույցը կազմվել է շուրջ 1600 քաղաքացու հետ անցկացված հարցումների հիման վրա։ Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ վերջին շրջանում Թուրքիայում առկա տնտեսական խնդիրները լուրջ ազդեցություն են ունենում շարքային քաղաքացիների տնտեսական վիճակի վրա։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Հարցումներին մասնակցած անձանց 65․4 տոկոսն այն կարծիքն է հայտնել, որ Թուրքիայի տնտեսությունը վատ վիճակում է գտնվում։ Մասնակիցների 32․5 տոկոսը համոզված է, որ երկրի տնտեսության ամենամեծ խնդիրը ինֆլյացիան է, 24․5 տոկոսի կարծիքով՝ ամենամեծ խնդիրը արտարժույթի փոխարժեքի տատանումներն են, իսկ 16 տոկոսը որպես այդպիսին նշել է գործազրկության բարձր մակարդակը։

Հարցվածների 50 տոկոսը համոզված է, որ 2018թ․ երկրորդ կեսը Թուրքիայի տնտեսության համար շատ ավելի բացասական փուլ կլինի, իսկ 25․5 տոկոսն ավելի լավատես է գտնվել՝ տարվա երկրորդ կեսին դրական տնտեսական զարգացումներ կանխատեսելով։

Մասնակիցների ավելի քան 70 տոկոսը կարծիք է հայտնել, որ առաջիկայում ինֆլյացիայի մակարդակն ու գործազրկությունը երկրում ավելի կաճեն, իսկ թուրքական լիրան կշարունակի արժեզրկվել։ Հետազոտության մասնակիցների 92 տոկոսը պնդել է, որ Թուրքիայում նվազագույն աշխատավարձը շատ ցածր է,  իսկ 52 տոկոսը կարծիքով՝ նվազագույն աշխատավարձը պետք է լինի 2․200-2․500 թուրքական լիրայի սահմաններում։

Հարցվածների 76 տոկոսը հայտնել է, որ առաջիկա տարվա ընթացքում չի պատրաստվում օգտվել վարկային ծառայություններից, իսկ այդ հարցին դրական պատասխան տվածների 43․7 տոկոսը նշել է, որ վարկն անհրաժեշտ է առկա ֆինանսական պարտավորությունները մարելու համար։ Մասնակիցներն ընդգծել են, որ չափազանց բարձր տոկոսադրույքները լուրջ խոչընդոտ են հանդիսանում վարկերից օգտվել ցանկացող բնակչության համար։

Այն հարցին, թե արդյոք հնարավորության դեպքում կհեռանայի՞ք Թուրքիայից, մասնակիցների 57․8 տոկոսը տվել է դրական, իսկ 42․2 տոկոսը՝ բացասական պատասխան։ Ընդ որում՝ հնարավորության դեպքում երկրից մեկնելու պատրաստակամություն է հայտնել Թուրքիայի տնտեսական վիճակը դրական գնահատողների 33․8 տոկոսը, իսկ բացասական գնահատողների 71․1  տոկոս։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP